Զաքարյան․ Փաշինյանն անվտանգության բոլոր բաղկացուցիչները փորձում է քայքայել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Երկիրն օրհասական վիճակում է։ Ինչ տեղի է ունենում Հայաստանում, կոչվում է դավաճանական, կապիտուլյացիոն գծի շարունակություն, Հայաստանի պետականության պաշարների հերթական սպառում, անվտանգային միջավայրի ջախջախում»,- Կոմիտասի անվան պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը։
Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանն անվտանգության բոլոր բաղկացուցիչները հաջողությամբ, ժողովրդի լուռ համաձայնությամբ, իր դավաճանական թիմի ակտիվ աջակցությամբ, ուղղակի համոզելով, ոստիկանական բռնի ճնշումներ գործադրելով, վախեցնելով, շանտաժ անելով սեփական երկրի քաղաքացիներին փորձում է ամբողջությամբ քայքայել։
«Փաշինյանն ասում է՝ իմ վրա հույս չդնեք, ես ձեր անվտանգության, կյանքի, ապագայի վրա թքած ունեմ, այս հողը պետք է տաք, չէ, ուրեմն գնացեք, պատերազմ է լինելու։ Ինքը նույնիսկ չի էլ ասում՝ ստիպված պետք է լինենք պատրաստվել պատերազմի, մեր այլընտրանքը պատերազմն է, որի միջոցով կարող ենք պաշտպանել մեր ինքնությունը, անվտանգությունը, պետականությունը, սահմանների անձեռնմխելիությունը»,- ասաց Զաքարյանը։
Նշենք, որ ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի կապակցությամբ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ-ական գործիչներն այցելել են Կոմիտասի անվան պանթեոն։
Panorama.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.
-
2025-06-28 15:35
Отец Нерсес Хананян отправляется в Святой Эчмиадзин. Об этом сообщили в епархии Армянской Апостольской Церкви города Симферополь.
-
2025-06-28 15:32
Персонал закрытого акционерного общества «Международная энергетическая корпорация» выразил свою безоговорочную поддержку владельцу компании – опытному бизнесмену, щедрому благотворителю и просто доброму человеку Самвелу Карапетяну.
-
2025-06-28 15:30
Министерство охраны природы Армении опровергло публикации о захоронении ядерных отходов из Франции в национальном парке "Дилижан".