Գարիկ Գալեյանը կկարողանա այցելել Եռաբլուր. դատարանը փոխել է խափանման միջոցը
Գարիկ Գալեյանը կկարողանա այցելել Եռաբլուր` որդու` Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի շիրիմին։ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը որոշեց փոխել նրա խափանման միջոցը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
«Մենք բողոք էինք ներկայացրել, որպեսզի որպես խափանման միջոց թողնվեր միայն գրավը կամ այլ խափանման միջոց կիրառվեր։ Վերաքննիչ քրեական դատարանը մեր բողոքը մասնակի բավարարել է` գրավը թողնվել է, դրան լրացուցիչ փոխվել է տնային կալանքը` կիրառելով վարչական հսկողություն։ Ընդ որում` նվազագույն դատական պահանջներ են ներկայացվել, միայն 1 պահանջ է թողնվել` չփոխել մշտական բնակության վայրը։ Սա հավասարազոր է չբացակայելու արգելքին»,– նշեց Հովհաննիսյանը։
Փաստաբանը շեշտեց, որ այն բոլոր դատավարական պահանջները, օրինակ` չհաղորդակցվել լրատվամիջոցների, ինչպես նաև այլ անձանց հետ, դրանք արդեն հանվել են։
Հարցին` արդյոք այլ բողոք կամ միջնորդություն պատրաստվում են ներկայացնել դատարան, Հովհաննիսյանը շեշտեց` պետք է քննարկի Գալեյանի հետ, որպեսզի հստակ որոշում կայացնեն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 14:43
Арест главы ГК "Ташир" Самвела Карапетяна в Армении выгоден Евросоюзу. Такое мнение старший научный сотрудник Института глобальной политики Джордж Самуэли высказал в интервью RT.
-
2025-06-21 14:38
Не менее 430 человек погибли и более 3,5 тысячи – пострадали в Иране с начала конфликта с Израилем. Об этом сообщает иранское агентство Nour News со ссылкой на Минздрав страны.
-
2025-06-21 13:25
Во время встречи премьер-министра Армении Никола Пашиняна с представителями армянской общины в Турции выступила Делал Динк – дочь убитого главного редактора турецко-армянской еженедельной газеты «Акос» Гранта Динка.
-
2025-06-21 13:23
По сути, мы с Турцией начали отношения с нулевой точки, по сути, это возможность установить новые отношения, и это исходит из интересов наших стран. Об этом на встрече с армянской общиной Турции до встречи с Эрдоганом заявил премьер-министр Армении Никол Пашинян.