«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել
«Ռոսատոմ» պետական կորպորացիան կարող է Հայաստանին առաջարկել տարբեր հզորության միջուկային ռեակտորներ՝ 50-ից մինչև 1000 ՄՎտ: Այս մասին «Ատոմէքսպո-2024» ֆորումի շրջանակներում Սոչիում կայացած մամուլի ասուլիսում ասել է «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, զարգացման և միջազգային բիզնեսի բաժնի տնօրեն Կիրիլ Կոմարովը։
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել. «Կան տարբեր կանխատեսումներ այն մասին, թե ինչքան հզորություն է անհրաժեշտ ագրեգատին։ Ես շփվում եմ մեր էներգետիկ գործընկերների հետ, և տարբեր կարծիքներ կան, որ Հայաստանը շահագրգռված է հազար տոննայանոց ագրեգատով, հատկապես, եթե հնարավոր է ինչ-որ մասնակի արտահանում ապահովել հարևան երկրներ, օրինակ՝ Վրաստան։ Ուստի սա դեռ խնդիր է, որը պետք է լուծի Հայաստանի ղեկավարությունը»,- ասել է Կոմարովը:
Կոմարովն ընդգծել է, որ «Ռոսատոմի» արտադրանքի գիծը հնարավորություն է տալիս իրականացնել ՀՀ կառավարության ցանկացած որոշում. «Մենք ունենք բլոկներ, որոնք արդեն մասսայական արտադրում ենք՝ յուրաքանչյուրը 50 ՄՎտ հզորությամբ, ունենք 1000 ՄՎտ հզորությամբ բլոկներ։ Մոտ ապագայում մենք պատրաստվում ենք սկսել 600 ՄՎտ հզորությամբ ռեակտորի շինարարությունը։ 50 ՄՎտ հզորությամբ ագրեգատներից հնարավոր է կառուցել ինչպես 200 ՄՎտ, այնպես էլ 400 ՄՎտ հզորության ատոմակայաններ։ Պարզապես պետք է պատրանքների մեջ չլինել և հասկանալ, որ ցածր էներգիայի կայանը միշտ ավելի թանկ կարժենա, քան բարձր հզորությունը: Հայաստանի կառավարության հետ միասին անհրաժեշտ կլինի գտնել այնպիսի լուծում, որը մի կողմից լավագույնս կբավարարի Հայաստանի էներգետիկ համակարգի կարիքները, մյուս կողմից՝ կապահովի ամենաէժան և կայուն էլեկտրաէներգիան»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: