Последние новости

Դժվար է լինելու. Սերբիայի նախագահը զգուշացրել է սպառնացող վտանգի մասին

Առաջիկայում Սերբիան կբախվի իր ազգային շահերին սպառնացող վտանգի։ Այս նախազգուշացումն արել է երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։

«Հիմա ինձ համար հեշտ չէ ասել, թե ինչ նորություններ ենք ստացել վերջին 48 ժամվա ընթացքում։ Դրանք ուղղակիորեն սպառնում են Սերբիայի և Սերբական Հանրապետության համար կենսական նշանակություն ունեցող ազգային շահերին: Առաջիկա օրերին ես Սերբիայի ժողովրդին կներկայացնեմ սպասվող բոլոր մարտահրավերները։ Առավել քան երբևէ դժվար է լինելու», - գրել է նա ինստագրամյան էջում։

Վուչիչը չի պարզաբանել, թե հատկապես ինչ վտանգի մասին է խոսքը։

Ինչպես ենթադրում է բոսնիական «Sarajevo» ռադիոկայանը, նախագահը կարող էր նկատի ունենալ Բոսնիա և Հերցեգովինայում բարձր ներկայացուցիչ Քրիստիան Շմիդտի որոշումը, այն է՝ փոփոխություններ մտցնել Բոսնիա և Հերցեգովինայի ընտրական օրենսդրության մեջ: ԶԼՄ–ների մեկ այլ վարկածի համաձայն՝ Վուչիչը կարող էր տեղեկություններ ստանալ՝ կապված Եվրոպայի խորհրդին Կոսովոյի անդամակցության հետ։

Սերբական Հանրապետության ներկայացուցիչները չեն ընդունում բարձր ներկայացուցչի լիազորությունները` նշելով, որ նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվություն չունի։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ