Ադրբեջանի ԱԳՆ-ն վիրավորված հայտարարություն է արել ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հասցեին
Ադրբեջանի ԱԳՆ-ն հերթական վիրավորված հայտարարությունն է արել ԵՄ-ի և ԱՄՆ-ի հասցեին։
Ադրբեջանի ԱԳՆ-ում կարծում են, որ «Հայաստանին ռազմական օգնության ցուցաբերման պլանները Խաղաղության եվրոպական ֆոնդի շրջանակում վնասում են տարածաշրջանում խաղաղության հաստատման ջանքերին»։
Բաքվում նշել են, որ դժգոհությունը կապված է նաև ԵՄ դիտորդական առաքելության հետ։ «Պրահայում 2022թ. հոկտեմբերի 6-ի քառակողմ հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմին դիմել են Եվրոպական միության կարճաժամկետ դիտորդական պոտենցիալի (կազմված 40 քաղաքացիական փորձագետներից) տեղակայմանը համաձայնություն տալու մասին, որոնք ենթադրաբար պետք է իրենց ավանդը ներդնեին Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության հաստատման գործում հայկական կողմի չսահմանազատված սահմանի երկայնքով։ Ցավոք, նախնական երկամսյա ժամկետից հետո, առանց Ադրբեջանի համաձայնության, ԵՄ դիտորդական առաքելությունը վերածվեց Հայաստանում ԵՄ առաքելության՝ ժամկետի զգալի ավելացմամբ և մեծաքանակ դիտորդներով։ Այդ ժամանակվանից այդ առաքելությունն ակտիվորեն օգտագործվում է որպես հակաադրբեջանական քարոզչության գործիք։ Բացի այդ, ԵՄ դիտորդական առաքելությանը Կանադայի միանալով այն դե ֆակտո հանդիսանում է ՆԱՏՕ-ի առաքելություն։ Այդ քայլերն ուղեկցվում են նաև հայտարարություններով, որոնցում առաքելությունն անվանում են «զսպող ուժ» և առանց որևէ հիմնավորման ստեղծում Ադրբեջանի հնարավոր միջամտության պատրանք»,- նշվել է հայտարարությունում։
Ադրբեջանի ԱԳՆ-ն անհատական մեղադրանքներ է հասցեագրել Ֆրանսիային՝ «մտահոգություն հայտնելով Հայաստանի ռազմականացման առումով»։ «Հունաստանը՝ ԵՄ ևս մեկ անդամ, վերջերս հայտարարություն է արել Հայաստանի հետ ռազմական համագործակցության խորացման մասին»,- շարունակում են նեղսրտել Ադրբեջանի ԱԳՆ-ում՝ միաժամանակ տարածաշրջանում իրավիճակի հնարավոր ապակայունացման պատասխանատվությունը դնելով Հայաստանի, Ֆրանսիայի, Հունաստանի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և Աստված գիտի, թե էլի ում վրա։
Մինչդեռ, Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ փորձ պատասխանելու միջազգային հանրության կոչերին Հայաստանի տարածքի հանդեպ ախորժակը զսպելու մասին։ Բաքուն նման հայտարարություններով փորձում է պատրանք ստեղծել, որ կապ չունի իրավիճակի շարունակվող սրման հետ՝ Երևանի հանդեպ տարածքային հավակնությունների հետևանքով։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-27 14:59
Глава Тавушской епархии Армянской апостольской церкви, архиепископ Баграт Галстанян, говоря о акциях неповиновения, проходящих в последние дни близ села Киранц, а также о процессе делимитации госграницы между Арменией и Азербайджаном в Тавуше, призвал граждан Армении законными способами выразить свой протест.
-
2024-04-27 14:54
Вчера ночью неизвестные на автомобиле с тонированными стеклами, без номеров, вероятно, позже в сопровождении губернатора области и других чиновников, тайно приехали, проникли на «подлежащие сдаче территории» и совершили какие-то неизвестные действия. Об этом в беседе с журналистами заявил предстоятель Тавушской епархии, архиепископ Баграт Галстанян.
-
2024-04-27 14:49
Власть, которая в 2018 году прославляла, восхваляла и поощряла выход на улицы и присоединение к политическому шествию некоторых солдат миротворческой бригады, сегодня говорит о недопустимости этого. Об этом на своей странице в Facebook написал депутат Национального собрания Армении Тигран Абрамян.
-
2024-04-27 14:15
Россия выступает за продолжение контактов между Баку и Ереваном, они необходимы для полной разрядки и урегулирования спорных вопросов, сообщил пресс-секретарь президента России Дмитрий Песков, передает РИА Новости.