«Հրապարակ»․ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՄԱՆ ՄԵՋ «ՔՊ»-ՈՒՄ ՏԵՍԵԼ ԵՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԵՏՔԸ
Նոր Նորքի ոստիկանական բաժանմունքի վրա մարտի 24-ին տեղի ունեցած հարձակման մեջ «ՔՊ»-ում տեսել են Արևմուտքի հետքը, որն այս կերպ փորձում է ստիպել Հայաստանին արագացնել զիջումների գնալը՝ կնքելով խաղաղության պայմանագիր, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Թերթի տեղեկություններով՝ «ՔՊ» անդամները կարծում են, որ սրանով Արևմուտքը Փաշինյանին նախազգուշացնում է՝ եթե չգործի, իրեն կփոխարինեն առավել ռադիկալ իշխանությամբ, որը կկատարի իրենց պահանջները՝ Բաքվի հետ պայմանագիր կնքելու և Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու հարցում։
Մարտի 24-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, երեք զինված քաղաքացի փորձել էր ներխուժել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ոստիկանության բաժնի շենք: 55-ամյա Ա. Մ.-ն նռնակ էր պայթեցրել, ինչի հետևանքով նա և 51-ամյա Վ. Գ.-ն ոտքերի շրջանում բեկորային վնասվածքներ էին ստացել և տեղափոխվել հիվանդանոց, իսկ զինված խմբի երրորդ անդամը՝ 34-ամյա Ս. Հ.-ն, վնասազերծվել էր ոստիկանության աշխատակիցների կողմից: Քննչական կոմիտեն ահաբեկչության հոդվածով քրեական գործ էր հարուցել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-15 17:32
15 марта 1921 года на улице Гарденберг в Берлине был убит один из главных организаторов Геноцида армян — министр внутренних дел Османской империи Мехмед Талаат-паша.
-
2025-03-15 15:46
Постоялец из Турции, устроивший дебош в ереванской гостинице "Лондон", извинился перед ее персоналом и владельцами. Об этом написал на своей странице в facebook совладелец гостиницы Геворк Барсегян, комментируя распространившиеся с утра сведения об инциденте.
-
2025-03-15 15:45
Алиев утвердил присоединение Азербайджана к Уставу «Исламской восьмерки» (D-8), сообщают азербайджанские СМИ.
-
2025-03-15 15:41
Президент США Дональд Трамп в пятницу вечером подписал указ, который предписывает сократить работу еще семи государственных агентств, включая и отвечающее за работу финансируемых государством СМИ - Радио "Свобода" и "Голоса Америки".