Լևոն ՍՏԵՓԱՆՅԱՆ․ ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐԸ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՉԵՆ
Ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի սահմանապահ զորքերը նախատեսված չեն մարտական գործողությունների համար. նրանց խնդիրն է պահպանել պետական սահմանը։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց ՀՀ սահմանապահ զորքերի առաջին հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Ստեփանյանը։
Ավելի վաղ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ խիստ կասկածում է, որ եթե Թուրքիան որոշի Հայաստանի վրա հարձակվել, ՌԴ սահմանապահները կկարողանան պաշտպանել մեր երկիրը։
«Սահմանապահ զորքերը չունեն այն քանակությամբ անձնակազմ, անհրաժեշտ մարտական տեխնիկա, որ մարտի մեջ մտնեն Թուրքիայի 3-րդ դաշտային բանակի հետ։ Հասարակ քաղաքացին լսում է խորհրդարանի խոսնակին, որը հայտարարում է, որ Ռուսաստանի սահմանապահ զորքերը չեն պաշտպանելու իրենց։ Իհարկե, նա իր համար եզրակացություններ կանի։ Այստեղ ակնհայտ նպատակ է հետապնդվում, դա հնարավոր չէ թաքցնել»,-նշեց գեներալ-մայորը։
Նա ընդգծեց, որ ԱԺ խոսնակի խնդիրը ոչ թե ՀՀ հասարակ քաղաքացիներին վախեցնելն է, այլ իմանալը, որ հանրապետությունում կա ԶՈւ գլխավոր շտաբ, որը պարտավոր է ունենալ այս կամ այն հատվածի, պետական սահմանի ուղղության պաշտպանության ծրագիր, որը համաձայնեցված է ՌԴ սահմանապահ զորքերի և 102 – րդ ռազմաբազայի հետ համատեղ գործողությունների համար՝ արտաքին ագրեսիայի դեպքում։
«Այնպիսի տպավորություն է, որ բոլոր կողմերից մարդկանց վախեցնելու գործընթաց է ընթանում։ Ինձ թվում է, որ մեր ղեկավարությունը չեղած տեղից խնդիրներ է փնտրում և տեսնում։ Համարում եմ սա հանրապետության ղեկավարության հերթական սխալը», - ասաց մեր զրուցակիցը։
Ստեփանյանը Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում արդեն արտահայտվել էր «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման մասին։ Նա նշել էր, որ մի քանի տասնամյակ շարունակ 3-4 ռուս սահմանապահներ հայ սահմանապահների հետ հսկում են սահմանն այդ հատվածում: Նրանք առանց Հայաստանի ղեկավարության իմացության ոչ մի քայլ չեն կարող ձեռնարկել։ Ծառայությունն այնտեղ իրականացվում է հայկական օրենսդրությանը համապատասխան։
«Եթե ինչ-որ մեկը որոշել է ոչնչից շոու սարքել, խնդիրը ներկայացնել հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում և հետագայում սրել դրանք, թող այդպես էլ ասի։ Ես հենց այդպես եմ գնահատում այս ամենը։ Այլապես, էլ ինչու էին երկրի վարչապետը, խորհրդարանի խոսնակը, արտգործնախարարը բազմիցս թմբկահարում «Զվարթնոցում» ՌԴ սահմանապահների ծառայության դադարեցման անհրաժեշտության մասին», - նշեց Հայաստանի սահմանապահ զորքերի առաջին հրամանատարը։
Նրա խոսքով՝ հենց այն փաստը, որ այդ մասին հայտարարում է երկրի իշխանությունը, խոսում է նրանց հակառուսական ուղղվածության մասին։
Նա նաև մատնանշեց այն հանգամանքը, որ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին համաձայնագիրը նախատեսում է պետական սահմանի առանձին հատվածների պահպանության աստիճանական հանձնում հայկական կողմին՝ ըստ պատրաստության:
«Զվարթնոցը» Հայաստանի արտաքին սահմանի պահպանության տեղամաս է։ Նույնը եղել է նաև Գյումրուև Էրեբունու օդանավակայաններում, որոնք հայ սահմանապահներին են հանձնվել առանց աղմուկի՝ առաջին իսկ դիմումի ժամանակ։ «Զվարթնոցում» էլ կարելի էր այդպես անել՝ առանց ցույց տալու, թե որքան «հզոր» ենք մենք։ Առանց հերոսացման: Պետք չէ հերոսացնել ոչ մեկին և ոչինչ», - ասաց Ստեփանյանը։
Ընդունելով, որ դաշնակցային հարաբերություններում կան որոշակի խնդիրներ, որոնք հնարավոր է լուծել առաջիկա ամիսների կամ տարիների ընթացքում, այնուամենայնիվ, գեներալ-մայորը սխալ է համարում Հայաստանին Ռուսաստանի հետ առճակատման մղելը:
«Չես կարողանում ընկերություն անել, գոնե թշնամություն մի արա», - ասում է նա:
Հիշեցնենք` ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը մարտի 27–ին հայտարարեց, որ «Զվարթնոց» օդանավակայանից ՌԴ սահմանապահներին դուրս բերելու հարցը վերջնականապես լուծված է` ավելացնելով, որ հայ-թուրքական սահմանից նրանց դուրս բերելու մասին խոսակցություն չի եղել:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 22:41
Сторонники архиепископа Микаэла Аджапахяна решили провести шествие к зданию резиденции Ереванского суда общей юрисдикции Еревана в Нор Норке и Аване, где будет рассмотрен вопрос о мере пресечения священнослужителя.
-
2025-06-27 22:26
Архиепископ Микаэл Аджапахян, возглавляющий Ширакскую епархию Армянской Апостольской церкви, отказался от выдвижения свеой кандидатуры на пост премьер-министра Армении. Заявление Аджапахяна опубликовал его адвокат.
-
2025-06-27 22:26
Глава Ширакской епархии Армянской Апостольской церкви, архиепископ Микаэл Аджапахян, задержан. Об этом сообщил его адвокат Ара Зограбян в беседе с журналистами.
-
2025-06-27 22:00
Фракция блока «Честь имею» готова подписаться под процессом выражения недоверия премьер-министру при кандидатуре на эту должность архиепископа Микаэла Аджапаяна, выдвинутой независимыми депутатами Овиком Агазаряном и Акопом Асланяном, в случае согласия Католикоса всех армян и самого кандидата. Об этом говорится в заявлении политической силы.