Последние новости

Ո՞Վ Է ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

Համացանցում տեսանյութ է շրջում, որում Փաշինյանի հերթական սուրհանդակ Ստյոպա Սաֆարյանը Ոսկեպարի բնակիչներին պատմում է վերջնագրի մասին, որ Նիկոլին ներկայացրել է Իլհամ Ալիևը. հայտնի 4 գյուղերը՝ հարակից տարածքներով, ապրիլին պետք է հանձնվեն Ադրբեջանին: Այլապես պատերազմ կլինի։ Նշենք, որ ավելի վաղ Ոսկեպարում արդեն հասցրել էր լինել Նիկոլի մյուս հաճկատարը՝ Լևոն Շիրինյանը, որը հայտնի է իր բացահայտ ռուսատյացությամբ։ Եկել էր նույն առաքելությամբ. համոզելու բնակիչներին, թե սահմանամերձ տարածքների հանձնումն անխուսափելի է…

Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը հերթական հանդիպումն է անցկացրել իր թիմակիցների հետ, որտեղ գործնականում բացահայտ խոսել է այն մասին, որ 4 գյուղերը հանձնվելու են Ադրբեջանին, ուստի առաջիկա օրերին այդ տարածքներից դուրս է բերվելու 3-րդ բանակային կորպուսը:

«Քաղաքացիական պայմանագիր» իշխող խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանն էլ իր հերթին հայտնեց «Ազատություն» ռադիոկայանին, որ սահմանազատման հարցով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները փաստաթղթեր են փոխանակում՝ Տավուշի հատվածում տարածքների հանձնման կարգը որոշելու համար:

Ի հաստատում Փաշինյանին ներկայացված վերջնագրի՝ պաշտոնական Բաքուն օրերս հայտարարեց, որ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի պահանջած գյուղերից մեկում «ադրբեջանցիների ցեղասպանության» առնչությամբ։ Իբր՝ հետախուզում է իրականացվում «ցեղասպանությանը» մասնակից 18 անձանց նկատմամբ։ Բաքուն բացահայտ հող է նախապատրաստում Հայաստանի Տավուշի մարզի գյուղեր ներխուժելու համար՝ «ադրբեջանցիների ցեղասպանության» մեջ մեղադրվող անձանց որոնման պատրվակով։

Վերջերս Ալիևի մտադրությունները հաստատեց Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը՝ հայտարարելով. «Մեր կոմանդոսները պարզապես կմտնեն նշյալ գյուղեր ու կճնշեն ցանկացած դիմադրություն։ Կտուժեն ոչ միայն զինծառայողները, այլև քաղաքացիական բնակչությունը։ Ցուցաբերվող զինված դիմադրությունը ճնշելիս դժվար է նախապես միանշանակ ասել, թե որ բնագծում կանգ կառնեն ադրբեջանական զինված ստորաբաժանումները»։

Ինչպես տեսնում ենք, երկու կողմից՝ ինչպես Ադրբեջանից, այնպես էլ Հայաստանից, համակարգված տեղեկատվական նախապատրաստություն է ընթանում Ադրբեջանի կողմից ոչ միայն 4 գյուղերի, այլև հնարավորության դեպքում Հայաստանի հյուսիսի այլ տարածքների բռնակցման համար։

Փաշինյանը, հավանաբար, ծրագրել է սկսել հայկական ստորաբաժանումներն ամրացված դիրքերից հետ քաշելու գործընթացը ապրիլի 5-ից հետո։ Հիշեցնենք, որ այդ օրը Բրյուսելում պետք է տեղի ունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը, որի ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, քննարկվելու են եռակողմ համագործակցության ուղիները: Իրականում կքննարկվեն տարածաշրջանում Ռուսաստանի դերի զրոյացմանն ուղղված Երևանի հերթական քայլերը։ Փոխարենը Արևմուտքը Երևանին կխոստանա բազմաթիվ արտոնություններ, եթե... Եթե միայն Փաշինյանը նախապես բավարարի Ադրբեջանի պահանջները։ Դե, որպեսզի առանձնապես չնյարդայնացնի իր արևմտյան գործընկերներին «չնչին խնդիրներով», որոնք ոչ մի դեր չեն խաղում Արևմուտքի և Ռուսաստանի գլոբալ դիմակայության մեջ

Ալիևի և Փաշինյանի համատեղ ծրագրերին դեմ են հանդես գալիս ոչ միայն Ոսկեպարի և Հայաստանի մյուս սահմանամերձ բնակավայրերի բնակիչները, որտեղից Փաշինյանի պատվիրակները վերադառնում են, որպես կանոն, ոտքը քարին առած։ Հայ հասարակության ճնշող մեծամասնությունը դեմ է իշխող թիմի կողմից ազգային շահերի հերթական դավաճանությանը։ Բայց ո՞վ է գլխավորելու բողոքը։ Դատելով ամենից, տիտղոսային խորհրդարանական ընդդիմությունն այսօր ավելի շատ մտահոգված է իր մերձավոր շրջապատին աշխատանքի տեղավորելով…

Հ.Գ.- Տավուշի և Շիրակի թեմերի առաջնորդներ Բագրատ և Միքայել արքեպիսկոպոսները պատարագ են մատուցել Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում. «Այստեղ է կառուցված մեր տունը՝ 7-րդ դարից ի վեր։ Ով ասում է, թե սա ադրբեջանական անկլավ է, ուրանում է իր տունը,- իր խոսքում նշել է Բագրատ Սրբազանը:- Սա մեր տունն է՝ այն տունը, որի մասին սեպտեմբերի 27-ից առաջ ոչ ոք չէր մտածում, թե «անկլավ» է։ «Անկլավականների» համար սա տուն չէ, այլ պարզապես արոտավայր կամ հողատարածք։ Մենք այսօր գտնվում ենք հենց այս վայրում և ընտրություն ենք կատարել մեր ուխտի պատարագը մատուցել այս չքնաղ տաճարում՝ վկայելու համար, որ սա մեր տունն ու Հայրենիքն է, և մենք այս գծից այնկողմ գնալու, սողալու, փախչելու իրավունք չունենք, որքան էլ կամենան թղթով մեզ դա պարտադրել»:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • СЛЕДУЮЩИМИ ПОЙДУТ "АНКЛАВЫ"
      2024-04-27 10:30

      Надо признать, что сдачу Азербайджану приграничных территорий Тавуша Алиев с Пашиняном провернули успешно. При полной поддержке западного мира. Что дальше? Алиев с Эрдоганом уже озвучили дальнейшие запросы: села-анклавы, Конституция Армении, "Зангезурский коридор". Пока Пашинян у власти процесс сдачи Армении будет продолжаться.

    • КАК СДЕЛАТЬ ЕЩЕ БОЛЕЕ ЧЕРНЫМ ЧЕРНЫЙ ДЕНЬ КАЛЕНДАРЯ
      2024-04-26 10:12

      Трудно как-то комментировать, чем запомнился день 24 апреля 2024 года в Армении. День 109-й годовщины Геноцида армян. Обычно это день единения, когда люди молча отдают дань памяти жертвам Геноцида. На этот раз день запомнился атмосферой истерии, которую в очередной раз создала действующая власть. Собственно, эта атмосфера периодически сопровождает шаги власти, начиная с апреля 2018-го года…

    • ШТРИХИ К ПОРТРЕТУ МАНКУРТА
      2024-04-23 13:56

      Никол Пашинян дал интервью английским журналистам. Благодаря профессиональным вопросам английских коллег добавилось несколько новых штрихов к уже известному портрету манкурта.

    • ТРЕТИЙ КРИЗИС
      2024-04-22 11:58

      Правительство Пашиняна официально обязалось передать в ближайшее время Азербайджану территории, требуемые Баку на севере Армении. Вооруженные силы Азербайджана без каких-либо усилий займут позиции, позволяющие им контролировать северные области Армении у армяно-грузинской границы. Эти решения "бастионом демократии" приняты, не считаясь с мнением жителей приграничных сел и всей Армении.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ