Քաղաքական հետապնդումների նոր շղթա է սկսվել. Մանթաշյանին ՔԿ են կանչել և մեղադրանք առաջադրել
«Այլընտրանք» ՀԿ–ի ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ, ակտիվիստ Նարեկ Մանթաշյանին կանչել են Քննչական կոմիտե և նոր մեղադրանք առաջադրել` դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք։ Այս մասին Մանթաշյանը հայտնել է «Ֆեյսբուքի» իր էջում։
Նշենք, որ դեռ 2020 թվականին նրան մեկ այլ մեղադրանք էր առաջադրվել` «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ հրապարակել էր դատավոր Աննա Դանիբեկյանի քթի վիրահատության մասին տեղեկություն։ Դա արվել էր առանց Դանիբեկյանի համաձայնության։
«Քննիչը ծանոթացրեց, որ ինձ առաջադրվում է նոր մեղադրանք՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի հոդվածով (քր. օր. 489 հոդված): Հայտարարվեց նախաքննության ավարտ, խափանման միջոցը՝ բացակայելու արգելք, գործը կուղարկվի դատարան»,– նշել է Մանթաշյանը:
Նա շեշտել է, որ մեղադրանքը զավեշտալի է, քանի որ ըստ գլխավոր դատախազության, ինքը ցանկացել է պլաստմասե շշով հարվածել վկային և նրա հասցեին հնչեցրել է ծայրահեղ ծանր վիրավորանք պարունակող հայոյանք: Մանթաշյանն ընդգծել է` վկան ինչպես միշտ ոստիկան է, Էրեբունու բաժնի պետի տեղակալն է։
«Հիմա ինչպես ասում է Ալեքսանդր Կոչուբաևը` внимание вопрос, ո՞վ և ինչպե՞ս գնահատեց իմ ցանկությունը, կամ եթե ցանկանում էի խփել, ինչի՞ չեմ խփել, ո՞վ կամ ի՞նչն է խոչընդոտել իրականացնեմ ցանկությունս։ Սրանք հարցեր են, որ կպարզվեն դատարանում... Տապալվող ռեժիմը քաղաքական հետապնդումների նոր շղթա է սկսել...»,– գրել է ակտիվիստը։
Հիշեցնենք, որ Նարեկ Մանթաշյանի դեմ մի քանի քրեական գործ էր հարուցվել։ Դրանցից մեկն էլ առնչվում էր այն դեպքին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրեց եռակողմ հայտարարությունը, և բողոքի ակցիաներ սկսվեցին։ Նրան վերագրվել էր դրոշի կողոպուտի մեղադրանք, չնայած, որ վերջինս կառավարության շենքում ծածանել է ՀՀ դրոշը։ 2021 թվականի հունիսի 26-ին Մանթաշյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ չնայած քննության արդյունքում վերոհիշյալ քրգործի կասեցման որոշում էր կայացվել, սակայն «հետընտրական Հայաստանի քաղաքական հետապնդումների համատեքստում գործը վերաբացվել էր»։ Նրան կալանավորել էին, ապա 2022 թվականի հուլիսին ազատ արձակել 20 մլն դրամ գրավի դիմաց։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 22:04
В Стамбуле состоялась встреча премьер-министра Республики Армения Никола Пашиняна и президента Турции Реджепа Тайипа Эрдогана. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Правительства Армении.
-
2025-06-20 21:29
Подвергнутых сегодня приводу граждан начали отпускать. Об этом в беседе с журналистами заявил лидер движения «Священная борьба» архиепископ Баграт Галстанян.
-
2025-06-20 20:34
59,7% опрошенных высоко оценили деятельность Армянской Апостольской церкви по 10-балльной шкале, не довольны ею 18,7%. Об этом свидетельствуют данные опроса фонда "Арар", заявил директор организации Армен Хачикян.
-
2025-06-20 20:30
На данный момент задержано более двух десятков человек, но есть и те, чье местонахождение неизвестно. Об этом на встрече с журналистами 16 июня заявил представитель Верховного органа АРФ Дашнакцутюн, депутат парламента от блока «Армения» Ишхан Сагателян.