Օվերչուկ․ ԱՊՀ երկրների առևտուրը հասել է ողջ պատմության ընթացքում առավելագույնին
ԱՊՀ երկրների փոխադարձ առևտուրը վերջին 8 տարիների ընթացքում աճել է ավելի քան երկու անգամ՝ 56,7 մլրդ դոլարից հասնելով 118,7 մլրդ դոլարի: Տեղեկությունը հայտնել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նախագահ, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ԱՊՀ անդամպետությունների միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նստաշրջանի ընթացքում:
Նրա խոսքով՝ 2023 թվականին ԱՊՀ երկրների միջև առևտուրը հասել է առավելագույնին ԱՊՀ ողջ պատմության ընթացքում։ Այսպես, Հայաստանն ԱՊՀ երկրներ արտահանումն ավելացրել է 14 անգամ (մինչև 3,6 մլրդ դոլար), Ուզբեկստանը՝ 5,6 անգամ (8 մլրդ դոլար), Ղազախստանը՝ 2,3 անգամ (15,7 մլրդ դոլար), Բելառուսը՝ 2,4 անգամ (21,2 մլրդ դոլար), Թուրքմենստանը՝ 7,7 անգամ (2,1 մլրդ դոլար)։ Ռուսաստանն ԱՊՀ երկրների հետ առևտուրն ավելացրել է մինչև 58,8 մլրդ դոլար։
Օվերչուկը նշել է նաև, որ ԱՊՀ երկրների հետ Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը 2023 թվականին հասել է 8,8 տրիլիոն ռուբլու՝ 2022 թվականի ցուցանիշների համեմատ ավելացնելով 5,8 տոկոսով։
«Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը՝ 3,7 տրիլիոն ռուբլի։ Դա լավ ցուցանիշ է։ Սակայն արտահանման ներուժը մնում է բարձր, և այն միայն կընդլայնվի»,-պարզաբանել է ՌԴ փոխվարչապետը։
Օվերչուկն ավելացրել է, որ ԱՊՀ երկրների թվում հիմնական առևտրային գործընկերներն են Բելառուսը, որի մասնաբաժինը կազմում է 44,8 տոկոս, Ղազախստանը՝ 27,4 տոկոս և Ուզբեկստանը՝ 9,3 տոկոս:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 15:34
Я еду в Первопрестольный Святой Эчмиадзин со своими друзьями. Об этом на своей странице в Facebook написал бывший омбудсмен Республики Армения Арман Татоян.
-
2025-06-27 15:07
В СНБ пояснили, почему был отдан приказ силовикам покинуть Первопрестольный Эчмиадзин.
-
2025-06-27 15:05
Представители армянского духовенства готовы до конца стоять на защите Первопрестольного Эчмиадзина. Об этом заявил в духовной столице Армении директор административного департамента Первопрестольного Святого Эчмиадзина, епископ Мушег Бабаян.
-
2025-06-27 15:03
Союз армян России осудил действия властей и силовиков в отношении ААЦ, заявив, что такого позора в истории армянского народа еще не было.