Սերգեյ ՄԱՐԿԵԴՈՆՈՎ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ, ԵՀ-Ի ՂԵԿԱՎԱՐՆ ՈՒ ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՊԱՐԶԱՊԵՍ ՀԱՃՈՅԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ
Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն անդրադարձել է Արևմուտքի հետ Երևանի գործընկերությունը որակապես նոր մակարդակի հասցնելու թեմային:
«Կասկածից վեր է, որ ապրիլի 5-ին Նիկոլ Փաշինյանը Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Էնթոնի Բլինքենի ընկերակցությամբ պարզապես դիվանագիտական սիրալիրություններ չի փոխանակելու։ Եվ այստեղ երեք հարց կա. Հայաստանի գործընկերները պատրա՞ստ են արդյոք նրան, որ Երևանը պահպանի Մոսկվայի հետ փոխգործակցության որոշակի մակարդակ։ Որքանո՞վ է հայկական պետությանը պետք (ոչ այն պատճառով, որ դա Ռուսաստանին է պետք և ոչ այն պատճառով, որ «մենք կապված ենք դարերով») արմատական շեղում կատարի դեպի ԱՄՆ և Եվրամիություն։ Իսկ փաստացի հայկական ի՞նչ շահեր որակապես ավելի լավ կպաշտպանի Արևմուտքը, քան՝ Ռուսաստանի Դաշնությունը։
Այս տարվա ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսված է նախագահ ֆոն դեր Լայենի, վարչապետ Փաշինյանի և պետքարտուղար Բլինքենի համատեղ հանդիպումը, որտեղ քննարկվելու են Հայաստանի զարգացմանը նպաստելու կոչված եռակողմ համագործակցության ուղիները։ Միջոցառումը նպատակ ունի նաև բարձրացնելու Հայաստանի կայունությունը։ Այդ մասին հայտարարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Քաղաքական այս գործիչը Հայաստանի կառավարության ղեկավարի ամենամտերիմ մարդկանցից է։ Քաղաքացիական ակտիվիստ, ազդեցիկ ՀԿ-ների փորձագետ, «Թավշյա հեղափոխության» ակտիվ մասնակից և «Մերժիր Սերժին» [Սարգսյան] քաղաքական նախաձեռնության առաջնորդներից մեկը: 2018 թվականի մայիսից Գրիգորյանը հայտնվել է Հայաստանի նոր կառավարության կազմում և այս ընթացքում զբաղեցրել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, թեև 2021 թվականին գործուղվել էր արտգործնախարարություն։ Քաղաքական այս գործչին հանրապետությունում շատերն անվանում են Փաշինյանի «կոմիսար», որը կատարում է վերջինի ամենաբարդ հանձնարարությունները։
Գրիգորյանի թեկնածությունն անգամ քննարկվում է արտաքին գործերի «սուպեր նախարարի» պաշտոնում։ Հենց նա է Արևմուտքի հետ Հայաստանի մերձեցման օգտին ամենահետևողական հանդես եկողը։ Այնուամենայնիվ, նույնիսկ առանց «Գրիգորյան գործոնի» Երևանի արտաքին քաղաքական շրջադարձն այսօր մի կողմից հարցեր ու վրդովմունք է առաջացնում Մոսկվայում, մյուս կողմից՝ փոխլրացնող գնահատականներ հարուցում Արևմուտքում։
«Հայաստանը դեմքով շրջվում է դեպի Արևմուտք: Եվրամիությունը շահագրգռված է աջակցելու Հայաստանին այս շրջադարձում, սակայն դրա հաջողության համար հարկ է , որ ԵՄ-ն և Հայաստանը ռեսուրսների, անվտանգության ոլորտում համագործակցության, առևտրային հարաբերությունների և քաղաքական ներգրավվածության առումով նշանակալի երկարաժամկետ ռազմավարական պարտավորություններ ստանձնեն»:
Վերոնշյալ տեքստը վերջերս հրապարակված «Հայաստանի բարեկամների ցանց» բարձր մակարդակի խմբի զեկույցից մեջբերված մի հատված է։
Նյութը պատրաստվել է Դանիայի նախկին վարչապետ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի ղեկավարությամբ»,- գրել է փորձագետը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 11:40
Армянская община оскорблена заявлением комментатора конкурса "Евровидения" на израильском общественном телеканале Kan 11. Об этом сообщает движение SavetheArQ ("Спасите Армянский квартал").
-
2025-05-17 11:38
23% населения Армении сталкиваются с проблемой продовольственной необеспеченности, именно по этой причине Всемирная продовольственная программа ООН работает в Армении и призывает к инновационным партнерствам. Об этом в ходе панельных обсуждений на конференции по устойчивому развитию: Мост между COP 30 в Бразилии и COP 17 в Армении заявила региональный директор Всемирной продовольственной программы ООН (WFP) Нанна Скау.
-
2025-05-17 11:03
Издание GB News затронуло тему незаконного ареста Рубена Варданяна и других армян, опубликовав статью под названием «Христианин бьет тревогу: в условиях «незаконного» ареста отца и «этнической чистки» никто из нас не находится в безопасности».
-
2025-05-17 10:39
На фоне грандиозных политических процессов, разворачивающихся по линии Запад-Россия и Запад-Иран, на южных рубежах России складывается необычная ситуация. Если быть точнее, то Азербайджан — единственная страна ГУАМ, с которой у России нет разногласий территориального характера, откровенно демонстрирует неприязнь по отношению к России.