Последние новости

Սերգեյ ԿՈՊԻՐԿԻՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԴԵՊՔՈՒՄ ՄՈՍԿՎԱՆ ԿԿԱՏԱՐԻ ԻՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռուսաստանը պատրաստ է կատարել իր դաշնակցային պարտավորությունները՝ Հայաստանի դեմ արտաքին ագրեսիայի դեպքում, սակայն արժե հարցնել Երևանին՝ արդյո՞ք նա դա ցանկանում է։ Այս մասին 24News-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

 


«Ես հիմքեր չունեմ կարծելու, որ Ռուսաստանը հրաժարվում է այն պարտավորություններից, որոնք ստանձնել է մեր ունեցած համաձայնագրերով։ Մեր բոլոր հրապարակային հայտարարությունները դա կասկածի տակ դնելու առիթ չեն տալիս»,- ասել է նա:

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռուս սահմանապահների դիտակետերը տեղադրվել են Փաշինյանի խնդրանքով

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռուս սահմանապահների դիտակետերը տեղադրվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական խնդրանքով,- ասել է ՌԴ դեսպանը։

«Չեմ նշի անգամ մեր դիտորդների տեղակայումը, որոնք վարչապետի Նիկոլ Փաշինյանի անձնական խնդրանքով Ռուսաստանի հաշվին տեղադրվել են Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով, որպեսզի օգնեն կայունացնել իրավիճակը 2020 թվականին»,- նշել է նա և հավելել, որ հայկական կողմը երբեք չի որոշել օրինականացնել ռուսական դիտակետերի տեղակայումը։

Ռուսաստանի համար կարևոր է Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի հարցը

Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի հարցը կարևոր է Ռուսաստանի համար, և տարածաշրջանում ՌԴ խաղաղապահների ներկայությունն այդ մասին է խոսում,- հայտարարել է Սերգեյ Կոպիրկինը։

«Մենք միշտ կարծել ենք և այդ մասին հրապարակավ ասել` կարևոր է, որպեսզի հայերն ապրեն իրենց պատմական հայրենիքում` Ղարաբաղում։ Դրանով է պայմանավորված այնտեղ ռուս խաղաղապահների ներկայությունը։ Ինձ համար դա ապացույցն է այն բանի, որ այդ հարցը չի հանվում։ Ղարաբաղի այն հայերը, որոնք ցանկանում են վերադառնալ, ունեն դրա իրավունքը։ Ինչպես ես եմ հասկանում, ադրբեջանական կողմն այդ իրավունքը չի մերժում»,– ասել է դեսպանը։

Ալեն Սիմոնյանի հայտարարությունները բացահայտ սուտ են

ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը բացահայտ սուտ է որակել Ռուսաստանին ուղղված ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները։

Ավելի վաղ խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, թե Ռուսաստանը, լինելով Հայաստանի ավագ եղբայրը, երբ դրա կարիքը կար, չի պաշտպանել նրան, եթե, իհարկե, ամեն ինչ հենց այդ երկրի իմացությամբ չի տեղի ունեցել։ Նա նաև հայտարարել էր, թե Մոսկվան հետո էլի է խաբել ու փորձել է ներքաշել նոր պատերազմի մեջ` արդեն ՀՀ տարածքում, որպեսզի գան և ճիշտ ժամանակին «փրկեն»։

Կոպիրկինը հիշեցրել է, թե ինչ դեր է ունեցել Ռուսաստանը և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինը 2020թ-ի ողբերգական պատերազմի դադարեցման գործում, և ինչեր են արել իրենց մանդատի շրջանակներում ռուսական խաղաղապահները։

«Չեմ փորձի հիշեցնել, որ հենց մեր սահմանապահներն են էսկալացիայի ժամանակ ամեն ինչ անում, որ իրավիճակը հանդարտվի, ինչպես դա տեղի ունեցավ Ներքին Հանդում։ Անգամ չեմ ասի այն դիտորդական կետերի մասին, որոնք Հայաստանի վարչապետի անձնական խնդրանքով ու ռուսական ֆինանսական միջոցներով 2020-թին տեղադրվել են Ադրբեջանի հետ սահմանին, որոնց հայկական կողմն այդպես էլ օրենսդրական կարգավիճակ չի տվել՝ չնայած նրան, որ ծախսվել են բավական շատ ՌԴ պետբյուջեի գումարներ», - ասել է նա։

Նա ընդգծել է` նման մեղադրանքներ է նետում ամենաբարձր պաշտոնատար անձանցից մեկը, որը ներսից գիտի, թե ինչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում։

Ըստ դեսպանի` Սիմոնյանին շատ լավ հայտնի է, որ Ռուսաստանը միակ երկիրն էր, որը ձեռնարկում էր բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի կանգնեցնի այդ սպանդն ու աղետը, այն դեպքում, երբ իրավիճակը ծայրահեղ ծանր էր նաև Ռուսաստանի համար։

Կոպիրկինի մոտ հարց է առաջանում` երբ նման մեղադրանքները հանրության առաջ են հնչեցվում, ինչի համար է դա արվում։

Դիվանագետն ընդգծել է, որ դեմ չէ ռուսական մոտեցումների քննադատությանը։ Նա շեշտել է` կարելի է չհամաձայնել, ասել, որ Հայաստանը հույսը դրել է ինչ-որ բանի վրա, բայց Ռուսաստանը չի արել այնպես, ինչպես պետք է։ Բայց երբ խոսքը վերաբերում է բացահայտ ստերին, հարց է առաջանում, թե ինչպես է այդ ամենը համեմատվում հասարակ մարդկանց իրական շահերի հետ:

«Դու խոսում ես ՌԴ-ի մասին, որը հիմնական տնտեսական դոնորն է, որտեղ արտահանվում է ՀՀ ապրանքների հիմնական մասը, որտեղ հարյուր հազարավոր հայեր են աշխատում, որտեղ կա հայկական ամենամեծ սփյուռքը։ Հայ-ռուսական փոխհարաբերությունները կենսական հարց են Հայաստանում և ՌԴ-ում բնակվող բազմաթիվ մարդկանց համար։ Եվ երբ նման բան է ասում երկրի ղեկավարներից մեկը, ինձ մոտ հարց է առաջանում, թե ու՞մ շահերով է նա առաջնորդվում»,– ասել է դեսպանը։

Դիվանագետը նշել է, որ հայ գործընկերների հետ շփումներում ՌԴ ներկայացուցիչներն առաջարկում են բոլոր խնդիրները քննարկել վստահության մթնոլորտում։ Այդ թվում` ՀԱՊԿ գործունեության հարցերում։ Կոպիրկինն ընդգծել է, որ միայն Ռուսաստանն այստեղ ունի անվտանգության ռեսուրսներ։ Բայց, նրա խոսքով, այդ առաջարկներին պատասխան չկա, փոխարենը թույլ են տրվում նման հայտարարություններ։

ԶԼՄ-ների նյութերով

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ