Հայաստանն ու Հնդկաստանը կարող են համագործակցել Մատենադարանի ձեռագրերի թվայնացման գործում
Հայաստանն ու Հնդկաստանը կարող են նոր համագործակցություն սկսել Մատենադարանի ձեռագրերի և արխիվային վավերագրերի վերականգնման ու թվայնացման ոլորտներում։ Տեղեկությունը հայտնում է Մատենադարանի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ է այցելել Հնդկաստանի ազգային արխիվների տնօրեն Սանջայ Գարգը:
Մատենադարանի տնօրենի տեղակալ Վահե Թորոսյանի ուղեկցությամբ նա այցելել է արխիվի և թվայնացման բաժիններ:
«Հնդկաստանի արխիվների տնօրենի հետ Մատենադարանի ղեկավարությունը քննարկել է հետագա համագործակցության հնարավորությունները, մասնավորաբար՝ ձեռագրերի և արխիվային վավերագրերի ուսումնասիրման, վերականգնման և թվայնացման ոլորտներում»,- տեղեկացնում են Մատենադարանից։
Նշենք, որ Մաշտոցյան Մատենադարանում պահվում են շուրջ 20000 ձեռագրեր՝ հայերեն և այլալեզու։ 1997 թ. Մատենադարանը գրանցվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային հիշողության» ցանկում և համարվում է հայոց ազգային հիշողության պահպանման և զարգացման ամենակարևոր վայրերից մեկը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 11:37
ФСБ задержала банду в России, похищавшую алмазы у "АЛРОСА" и поставлявшую компании армянского депутата Хачатура Сукиасяна, сообщает структура.
-
2025-06-23 11:34
США получат решительный ответ на их агрессию в отношении Ирана. Об этом заявил главнокомандующий армией исламской республики генерал-лейтенант Амир Хатами.
-
2025-06-23 11:33
Почти все грузовики с абрикосами из Армении пересекли таможенную границу России с 1 по 20 июня, лишь незначительное число развернули обратно ввиду проблем с документацией. Об этом сообщил в соцсети министр экономики Армении Геворк Папоян.
-
2025-06-23 11:32
Инспекционный орган по безопасности пищевых продуктов Армении отменил свое решение о приостановке работы пиццерии сети Tashir Pizza по адресу Эребуни 17/1, в которой 11 июня якобы выявил нарушения в салатах.