ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ՀՈԳԵՎՈՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՂԵԼ Է ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուբեն Վարդանյանի գործունեության կարևոր ուղղություններից մեկը միշտ եղել է պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանումը: Ընդ որում՝ նա ոչ միայն Հայաստանում ու Արցախում է վերականգնել ու վերակառուցել պատմամշակութային հուշարձանները, այլև մեր հայրենիքի սահմաններից դուրս: Այս մասին News.am-ին հայտնել են Ռուբեն Վարդանյանի գրասենյակից:
Քչերը գիտեն, որ նրա նախաձեռնությամբ ու աջակցությամբ են վերականգնվել Թբիլիսիի Սուրբ Գևորգ տաճարը (13-րդ դար), Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (19-րդ դար), Իրանում գտնվող հայտնի Թադեի վանքը (6֊9 դարեր):
Նա մեծ հարգանք ուներ ոչ միայն մեր ազգային, այլև այլոց ժառանգության նկատմամբ: 2019 թվականին Ռուբեն Վարդանյանի ջանքերով է վերանորոգվել Շուշիում գտնվող և իրանական մշակութային ժառանգության հուշարձան հանդիսացող Գոհար տիկնոջ վերին մզկիթը: «Մենք մշակութային արժեքներ ունենք Երուսաղեմում, Սինգապուրում, Վրաստանում, Իրանում և այլ վայրերում: Մեզ համար կարևոր է, որ դրանք պահպանվեն: Եթե մենք ուզում ենք, որ մյուս երկրներում հարգեն ու պահպանեն մեր մշակույթը, մենք էլ պիտի հարգենք ուրիշներինը այստեղ»,-մզկիթի վերաբացմանն ասել էր Ռուբեն Վարդանյանը:
Նրան հաջողվում էր այդ գաղափարների շուրջ համախմբել իր համախոհներին ու ընկերներին, ու այդ հավաքական ներուժն ուղղել համազգային նշանակության ծրագրերի իրագործմանը:
Կից տեսահոլովակը Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ իրականացված պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանման ծրագրերի մասին է:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-14 19:49
Генсек НАТО Марк Рютте подтвердил, что вопрос вступления Украины в альянс больше не стоит на повестке дня.
-
2025-03-14 19:46
Министр иностранных дел Грузии Мака Бочоришвили прияла чрезвычайного и полномочного посла США в Грузии с Робин Данниган с кем обсудила повестку дня сотрудничества двух стран, сообщает пресс-служба МИД Грузии.
-
2025-03-14 19:43
Пресс-секретарь Белого дома Каролин Левитт уточнила, что с президентом РФ Владимиром Путиным говорил не американский лидер Дональд Трамп, а его советник Стив Уиткофф, ранее посетивший Москву.
-
2025-03-14 19:41
Генеральный секретарь НАТО Марк Рютте заявил, что отношения с Россией должны быть в конечном итоге нормализованы после окончания войны в Украине.