Bloomberg․ Ամենահարուստ ռուսաստանցիների կարողությունը տարեսկզբից ավելացել է ավելի քան 18 մլրդ դոլարով
Ռուսաստանի հարուստ գործարարների կարողությունը 2024թ. սկզբից ավելացել է 18,293 մլրդ դոլարով, վկայում է Bloomberg գործակալության հրապարակած «Միլիարդատերերի ինդեքսը» (Bloomberg Billionaires Index), որը, մասնավորապես, հաշվարկվում է ընկերությունների արժեթղթերի արժեքի հիման վրա։
Bloomberg Billionaires Index-ի տվյալներով՝ տարեսկզբից «Եվրոխիմ» և Սիբիրի ածխային էներգետիկ ընկերության համահիմնադիր Անդրեյ Մելնիչենկոն վաստակել է 5,29 մլրդ դոլար, նրա կարողությունը կազմել է 21,1 մլրդ դոլար։ Միլիարդատիրոջ դրամական ներդրումների և անձնական ակտիվների արժեքը մասամբ հիմնված է ԶԼՄ-ների տեղեկությունների և այն թվերի վրա, որոնք ներկայացված են ընկերության մամուլի ծառայության կողմից։ «Սևերոստալի» հիմնական բաժնետեր Ալեքսեյ Մորդաշովի կարողությունն ավելացել է 3,75 մլրդ-ով՝ հասնելով 24,6 մլրդ դոլարի։ Նրա դրամական ներդրումների արժեքը հիմնված է դիվիդենդների, ինսայդերական գործարքների, հարկերի և շուկայի ցուցանիշների վերլուծության վրա։ Միևնույն ժամանակ, Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Լիսինը վաստակել է 2,91 մլրդ դոլար՝ կարողությունն ավելացնելով ու հասցնելով 26,9 մլրդ-ի (դրամական ներդրումների և անձնական ակտիվների արժեքը մասմաբ հիմնված է դիվիդենդների, ինսայդերական գործարքների և շուկայի ցուցանիշների վերլուծության վրա)։
Ամենամեծ վնասները կրել է երկաթահանքի խոշոր արտադրողի՝ «Մետալոինվեստի» բաժնետեր Ալիշեր Ուսմանովը, նրա կարողությունը նվազել է 2,8 մլրդ դոլարով՝ հասնելով 18,3 մլրդ-ի (միլիարդատիրոջ ակտիվների արժեքը մասամբ հիմնված է ԶԼՄ-ների տեղեկությունների և մամուլի ծառայության ներկայացրած թվերի վրա)։
Գործակալությունը 2012թ. մարտից հրապարակում է Bloomberg Billionaires Index-ը, որտեղ ներառված են տեղեկություններ մոլորակի ամենահարուստ 500 մարդկանց մասին։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 22:04
В Стамбуле состоялась встреча премьер-министра Республики Армения Никола Пашиняна и президента Турции Реджепа Тайипа Эрдогана. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Правительства Армении.
-
2025-06-20 21:29
Подвергнутых сегодня приводу граждан начали отпускать. Об этом в беседе с журналистами заявил лидер движения «Священная борьба» архиепископ Баграт Галстанян.
-
2025-06-20 20:34
59,7% опрошенных высоко оценили деятельность Армянской Апостольской церкви по 10-балльной шкале, не довольны ею 18,7%. Об этом свидетельствуют данные опроса фонда "Арар", заявил директор организации Армен Хачикян.
-
2025-06-20 20:30
На данный момент задержано более двух десятков человек, но есть и те, чье местонахождение неизвестно. Об этом на встрече с журналистами 16 июня заявил представитель Верховного органа АРФ Дашнакцутюн, депутат парламента от блока «Армения» Ишхан Сагателян.