Ոսկան Սարգսյան․ Փաշինյանը մտադիր է 4 գյուղերի հողերն Ադրբեջանին հանձնել՝ առանց նոր ճանապարհներ կառուցելու
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը հայտարարել է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է 4 գյուղերի հողերն Ադրբեջանին հանձնել՝ առանց նոր ճանապարհներ կառուցելու։
«Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Նիկոլ Փաշինյանի որոշումով 2021թ․ ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ արել, նրան հարցնելով՝ նախկինում ադրբեջանաբնակ 4 գյուղերի՝ Բաղանիս-Այրումի, Ղզլհաջիլիի, Աշաղը Ասքիպարայի (Ներքին Ոսկեպար), Խերմիլիի տարածքներն Ադրբեջանին հանձնելուց հետո Իջևան-Նոյեմբերյան, Հայաստան-Վրաստան տրանսպորտային հաղորդակցությունն ապահովելու համար մարզի սահմանամերձ այդ տարածքներում ի՞նչ նոր ճանապարհներ են նախատեսված կառուցել, քանի՞ կիլոմետր երկարությամբ, որքա՞ն արժեքներով։ Մարտի 29-ին ստացել եմ մարզպետի պատասխանը, ուր նշված է․ «Նման որոշում դեռ կայացրած չէ»:
Նման որոշում չկա, սակայն մարտի 18-ին Ոսկեպարի մշակույթի տանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ի պատասխան Ոսկեպարի բնակիչների մտահոգությունների, թե 4 գյուղերի տարածքներն Ադրբեջանին հանձնելուց հետո Ոսկեպարը ճանապարհի խնդիր է ունենալու, հայտարարել է, որ Ոսկեպարում թունել է կառուցվելու, կառուցվելու է Ենոքավան-Ջուջևան ճանապարհը։
Սահմանագոտու այդ հատվածում նոր ճանապարհներ կառուցելու որոշում չկա, այդ դեպքում 4 գյուղերի տարածքներն Ադրբեջանին հանձնելուց հետո ինչպե՞ս են իրականացնելու Ոսկեպարի կապը արտաքին աշխարհի հետ, Իջևան-Նոյեմբերյան կապը և այդ հատվածով Հայաստան-Վրաստան տրանսպորտային հաղորդակցությունը»,- Facebook-ում գրել է Սարգսյանը։
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 22:04
В Стамбуле состоялась встреча премьер-министра Республики Армения Никола Пашиняна и президента Турции Реджепа Тайипа Эрдогана. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Правительства Армении.
-
2025-06-20 21:29
Подвергнутых сегодня приводу граждан начали отпускать. Об этом в беседе с журналистами заявил лидер движения «Священная борьба» архиепископ Баграт Галстанян.
-
2025-06-20 20:34
59,7% опрошенных высоко оценили деятельность Армянской Апостольской церкви по 10-балльной шкале, не довольны ею 18,7%. Об этом свидетельствуют данные опроса фонда "Арар", заявил директор организации Армен Хачикян.
-
2025-06-20 20:30
На данный момент задержано более двух десятков человек, но есть и те, чье местонахождение неизвестно. Об этом на встрече с журналистами 16 июня заявил представитель Верховного органа АРФ Дашнакцутюн, депутат парламента от блока «Армения» Ишхан Сагателян.