Դա այլ բացատրություն ունի. Պեսկովը մեկնաբանել է՝ ինչու է Հայաստանը հրաժարվել «Միր» քարտերի սպասարկումից
Կրեմլը ռուսական «Միր» քարտի ընդունումից հրաժարվելը Հայաստանի առևտրային բանկերի կողմից անբարյացակամ արարք չի համարում և այս քայլը բացատրում է որպես ԱՄՆ-ի աննախադեպ ճնշում, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
«Սրան մեկ այլ բացատրություն էլ կա։ Մենք բազմիցս ասել ենք, որ շատ երկրներ բախվում են ԱՄՆ-ի աննախադեպ ճնշմանը՝ պատժամիջոցների սպառնալիքների և այլն, և այլն։ Եվ, իհարկե, տնտեսական հաստատությունները, ընկերությունները, բանկերը, այլ մյուս ֆինանսական կառույցները միջոցներ են ձեռնարկում ռիսկերը չեզոքացնելու համար»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք հայկական բանկերի դիրքորոշումը հակառուսական գծի արտացոլում է։
Կրեմլի խոսնակը նշել է. «Սա չի նշանակում, որ մենք չենք շարունակում աշխատել մեր հայ ընկերների հետ՝ սեփական ռիսկերը պաշտպանելու և իրավիճակը շտկելու համար։ Սա հնարավոր է, և մենք մեր հայ գործընկերների հետ կշարունակենք քննարկել և փոխհատուցել աննախադեպ վնասը, որն առաջացնում է Ամերիկայի կողմից ճնշումը»։
«Փաստինֆո»
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 22:04
В Стамбуле состоялась встреча премьер-министра Республики Армения Никола Пашиняна и президента Турции Реджепа Тайипа Эрдогана. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Правительства Армении.
-
2025-06-20 21:29
Подвергнутых сегодня приводу граждан начали отпускать. Об этом в беседе с журналистами заявил лидер движения «Священная борьба» архиепископ Баграт Галстанян.
-
2025-06-20 20:34
59,7% опрошенных высоко оценили деятельность Армянской Апостольской церкви по 10-балльной шкале, не довольны ею 18,7%. Об этом свидетельствуют данные опроса фонда "Арар", заявил директор организации Армен Хачикян.
-
2025-06-20 20:30
На данный момент задержано более двух десятков человек, но есть и те, чье местонахождение неизвестно. Об этом на встрече с журналистами 16 июня заявил представитель Верховного органа АРФ Дашнакцутюн, депутат парламента от блока «Армения» Ишхан Сагателян.