Последние новости

Համահայկական հիմնադրամի նախկին տնօրենից պահանջում են բռնագանձել 1 մլրդ դրամից ավելի գումար

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանից և նրան փոխկապակցված անձից, ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախկին պաշտոնատար անձից ու ՍՊ ընկերությունների սեփականատիրոջից ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել անշարժ գույքեր, դրամական միջոցներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը 2024 թ. մարտին վարույթ է ընդունել ՀՀ գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումները:

Դատախազությունը, մասնավորապես Արա Վարդանյանից և նրան փոխկապակցված անձից պահանջում է բռնագանձել`

- 3 անշարժ գույք,

- 1 տրանսպորտային միջոց,

- Երևանի կենտրոնում գտնվող բնակարանի ներկայիս միջին շուկայական արժեքն ամբողջությամբ,

- 933 մլն 144 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել,

- 208 մլն 214 հազար դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ:

Դատախազությունը պահանջում է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի լիցենզավորման թույլտվության վարչության նախկին պետ Արմեն Նալբանդյանից բռնագանձել՝

- 3 անշարժ գույք,

- 1 տրանսպորտային միջոց,

- 270 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ,

- 103 հազար 755 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել, քանի որ 2006–2023 թթ. ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել:

Դատախազությունը պահանջ է ներկայացրել ՍՊ ընկերությունների սեփականատեր Արտակ Բաղիկյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել՝

- 5 անշարժ գույք,

- 4 իրավաբանական անձանցում մասնակցություն,

- 52 մլն դրամ:

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ