Հայկ ԽԱԼԱԹՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐՆ ԱՅՆ Է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆՆ Է ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ
Ադրբեջանը կարծես հող է նախապատրաստում էսկալացիայի համար։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է քաղաքագետ Հայկ Խալաթյանը։
«Երբ կարդում ենք ադրբեջանական կողմի վերջին հայտարարությունները, տպավորություն է, թե դա շատ նման է տեղեկատվական հող նախապատրաստելուն միջազգային հանրության առջև, ապագա էսկալացիայի, որ ներկայացնեն, թե իբր հայկական կողմի գործողություններին պատասխան է եղել։ Տեսնում ենք, որ մեր ՊՆ-ն և այլ կառույցներ հերքում են այդ լուրերը։ Տրամաբանության մեջ էլ չի, որ հայկական կողմը պետք է գնա որևէ լարվածության»,- նշել է քաղաքագետը։
Նրա խոսքով՝ Արևմուտքը Ադրբեջանի էներգառեսուրսներից կախվածության մեջ է, ուստի այդ երկրի դեմ կոշտ քայլերի չի գնա։
«Ադրբեջանի ցանկություններն ամբողջությամբ չեզոքացնում են հայկական գործոնը տարածաշրջանում։ Այդ տեսակետից՝ Ադրբեջանը գտնում է, որ միջազգային դաշտում շատ հարմար ֆոն է ստեղծվել։ Ռուսաստանը կենտրոնացած է Ուկրաինայի հետ պատերազմով, իսկ Արևմուտքը պատրաստ չէ կոշտ գործողությունների դիմել Ադրբեջանի դեմ՝ հաշվի առնելով կախվածությունն այդ երկրի էներգառեսուրսներից։
Ադրբեջանի համար էլ ամենակարևորն այն է, որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանն է իշխանության։ Ննրանք վստահ են, որ այս իշխանությունը ունակ չէ որևէ լուրջ դիմադրություն ցույց տալ, նրանք դրանում համոզվեցին 44-օրյա պատերազմի ընթացքում»,- նշել է մեր զրուցակիցը։
Քաղաքագետն նշել է, թե որոնք են Ադրբեջանի նախագահի մտավախությունները։
«Ամեն ինչ Ալիևի ձեռքում է, նա կարող է փորձել ավելի երկար խաղալ ու ավելի զգույշ, բայց մտավախություն ունի, որ հետագայում կարող է այսքան նպաստավոր պայմաններ չլինեն։ Մյուս կողմից էլ մտավախություն ունի, որ եթե շատ կոշտ գործողությունների գնա, կամ Ռուսաստանը, կամ Արևմուտքը կարող են կոշտ քայլերի դիմել։ Այստեղ արդեն հետաքրքիր է, թե Ալիևը որ ճանապարհով կգնա»,- եզրափակել է Հայկ Խալաթյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 11:03
Издание GB News затронуло тему незаконного ареста Рубена Варданяна и других армян, опубликовав статью под названием «Христианин бьет тревогу: в условиях «незаконного» ареста отца и «этнической чистки» никто из нас не находится в безопасности».
-
2025-05-17 10:39
На фоне грандиозных политических процессов, разворачивающихся по линии Запад-Россия и Запад-Иран, на южных рубежах России складывается необычная ситуация. Если быть точнее, то Азербайджан — единственная страна ГУАМ, с которой у России нет разногласий территориального характера, откровенно демонстрирует неприязнь по отношению к России.
-
2025-05-17 09:40
Партии армянского коньяка проходят стандартные процедуры таможенного контроля на пограничных пунктах пропуска. Об этом заявили в Службе государственных доходов министерства финансов Грузии в ответ на запрос издания BM.GE, прокомментировав протест армянских производителей коньяка.
-
2025-05-17 09:37
Премьер-министр Армении Никол Пашинян назвал эффективной встречу с президентом Франции Эммануэлем Макроном на полях 6-го саммита Европейского политического сообщества в столице Албании - Тиране.