Последние новости

ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՎ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՆՈՒՆ «ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ»

Խորհրդարանական ընդդիմությունը հաջորդ շաբաթ նախաձեռնել է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Թեման՝ պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցերը։ Որպես զեկուցողներ հրավիրում են Մհեր Գրիգորյանին և Արարատ Միրզոյանին, որպեսզի վերջիններս բացատրեն, թե ինչու են իշխանությունները մտադիր Ադրբեջանին հանձնել հայկական ստորաբաժանումների կողմից այսօր վերահսկվող տարածքները:

Կատարյալ դեժավյու, քանզի ոչ վաղ անցյալում խորհրդարանական ընդդիմությունը նույն կազմով հրավիրում էր լսումներ, որպեսզի փորձի հասկանալ, թե ինչու է Փաշինյանը մտադիր «իջեցնել նշաձողը» Արցախի վերաբերյալ պահանջների պարագայում։ Այն ժամանակ իշխող կուսակցության ներկայացուցիչները բացատրեցին «անհասկացող» ընդդիմադիրներին, որ վերջիններս ոչինչ չեն հասկանում քաղաքականությունից։ «Պարզաբանեցին», որ Փաշինյանի ուղեգիծը կհանգեցնի միջազգային ասպարեզում Հայաստանի դիրքերի ամրապնդման, ինչի արդյունքում կհաջողվի ոչ միայն ապահովել Արցախի իրավունքներն ու անվտանգությունը, այլև հասնել Արցախի ինքնորոշման իրավունքի իրացմանը

Կարելի է ենթադրել, որ մեզ նույն սցենարն է սպասում, եթե իշխող կուսակցությունը չխափանի նիստը։ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները (օրինակ՝ զարմանահրաշ Հովիկ Աղազարյանի կարգի, որը վերջերս հայտարարեց, որ Քրիստոսին հավատացել է Փաշինյանի հետ ծանոթանալուց հետո), իրենց կուռքիկին երկրպագող այդ երեսփոխանները կբացատրեն «անհասկացող» ընդդիմադիրներին, որ Տավուշի սահմանամերձ տարածքների հանձնումը նոր մակարդակի կբարձրացնի Հայաստանի միջազգային հեղինակությունը, կուժգնացնի Հայաստանի անվտանգությունը և է՛լ ավելի կպաշտպանի տավուշցիների անվտանգ կյանքի իրավունքը

Պետք է ենթադրել, որ ի հաստատումն այդ փաստարկների՝ Տավուշի վերևում կսկսեն պտտվել ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը։ Ըստ էության, դրանք արդեն պտտվում են՝ ակնարկելով, որ Բաքուն չի կարող հավերժ սպասել Փաշինյանի տված խոստումների կատարմանը։ Եվ եթե Փաշինյանն ադրբեջանական է ճանաչում հայտնի տարածքները, եթե դրանք այդպիսին են ճանաչում Ալեն Սիմոնյանն ու Սուրեն Պապիկյանը, որոնք ընդդիմություն եղած ժամանակ հայտարարում էին, թե Աղդամն իրենց հայրենիքն է, ուրեմն Բաքուն լիակատար իրավունք ունի հերթական «հակաահաբեկչական գործողությունն» անցկացնելու, որպեսզի զինաթափի «անօրինական ռազմական կազմավորումներն իր տարածքում»…

Չէ, կարելի է չկասկածել, որ իրադարձությունների զարգացման նման սցենարի դեպքում ԱՄՆ Սենատում լսումներ կկազմակերպեն և կդատապարտեն Ադրբեջանի հերթական ագրեսիան, բայց դա դժվար թե խանգարի Ադրբեջանին փակել գազատարի կափույրը, որով Հայաստանը գազ է ստանում։ Դե, իսկ հետո, հայտնի սցենարով, հավանաբար կհայտնվեն ադրբեջանցի բնապահպանները, որոնք կվրդովվեն, որ անմիջական նշանառության տակ հայտնված Ոսկեպարի բնակիչների մեքենաները խաթարում են այդ վայրերի էկոլոգիան...

Եվ եթե Ոսկեպարի բնակիչները, հոգնելով այդպիսի կիսաշրջափակված կյանքից, սկսեն հեռանալ իրենց տներից, Փաշինյանը կհայտարարի, թե ամեն ինչում մեղավոր են ընդդիմության 5-րդ շարասյունը, ռուսները, Բաքվին դատապարտող հայտարարությամբ հանդես չեկած և «հայկական սահմանը չճանաչող» ՀԱՊԿ-ը: Իսկ ամենից առավել մեղավոր են տեղի բնակիչները, որոնք չեն կարողացել խաղաղ համաձայնության գալ ադրբեջանցի «բնապահպանների» հետ։

Բայց ամեն ինչ բնավ այդչափ վատ չէ: ՀՀ վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանն անպայման կհավելի, որ չնայած ծանր փորձություններին, որոնք վերոթվարկյալ սուբյեկտների պատճառով բաժին են ընկել իրեն, ինքը մտադիր չէ հանձնվել: Մտադիր է շարունակել իրացնել ժողովրդից ստացած մանդատը, ուստի կշարունակի իր պայքարը Գեղարքունիքի, Սյունիքի նկատմամբ Հայաստանի ինքնիշխանության համար, դե, և այդպես շարունակ

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • МЕДВЕДЬ ТОЛЬКО РАНЕН
    2025-05-17 10:10

    Деятельность оппозиции, как отдельных ее политических команд, так и в целом, в последние дни часто становится объектом критики. Главный тезис критики: вина оппозиции в том, что до сих у власти остается эта самовлюбленная команда амбициозных политиков во главе с Пашиняном, которая принесла Армении столько бед. Но надо помнить о большой эйфории, которая господствовала в обществе, когда эта команда приходила к власти. Это было следствием определенных просчетов прежних властей, но также и результатом работы, проводимой с общественным мнением республики рядом враждебных Армении структур: как в открытую, так и через подставные фигуры, часть которых и не подозревала, чьи интересы обслуживает.  

  • ПЛЮС АМБАЛИЗАЦИЯ ВСЕЙ СТРАНЫ
    2025-05-14 09:19

    С одной стороны, Пашинян поехал на Парад Победы в Москве. С другой стороны, чтобы в Европе, которая во главе с британскими спецслужбами является главной крышей Пашиняна, не обиделись, премьер развернул на своих агитационных ресурсах беспрецедентную кампанию по дискредитации роли СССР в победе стран коалиции во Второй мировой войне. Это у него называется "политикой балансирования".

  • НОВЫЙ ГЕРОДОТ
    2025-05-13 11:05

    Уже говорили о «гениальном открытии» Арцруна Ованнисяна, согласно которому Гитлер планировал после взятия Сталинграда, а затем Кавказа с двух сторон напасть на Турцию со стороны Болгарии и со стороны Армении. Причем на стороне Гитлера с уже независимой Армении предполагалось также участие армянских военных подразделений. В результате должна была быть создана «единая, историческая Армения», но Сталинградская битва, точнее поражение немцев в ней, помешали этому замыслу... Глупость, конечно, редкая, но, увы, не единственная выданная Арцруном 9 мая в эфире у Петроса. Пройдемся по другим "открытиям" новоявленного историографа.  

  • И СНОВА СТАМБУЛ
    2025-05-12 11:15

    15 мая в Стамбуле ожидается встреча российской и украинской делегаций. С таким предложением выступил президент РФ Владимир Путин по окончании торжественных мероприятий в связи с 80 годовщиной Великой Победы. После Парада Победы, уже за полночь, он заявил об этом российским и иностранным журналистам, отметив роль тех стран, которые стараются внести свою лепту в урегулирование украинского конфликта: от Китая и Бразилии до новой администрации США.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ