Զախարովա․ Հայաստանն իզուր է իրեն համեմատում ԵՄ-ի հետ
Հայաստանի ներկայիս իշխանությունները իզուր են համեմատում հայկական հին քաղաքակրթությունը, որն ունի դարավոր պատմություն, Եվրամիության հետ, որի գործերն այսօր անկեղծորեն վատ են: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ես այսօր տեսա մեր զրույցի ամփոփագիրը և տեսա Հայաստանի պաշտոնական կառույցների ներկայացուցիչներից մեկի մեջբերումը, ով ասում էր, որ Հայաստանը եվրոպական ժողովրդավարական և որոշ այլ արժեքների կրողն է», - ասել է նա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում։
«Գիտե՞ք ինչն է ինձ զարմացնում։ Ինչո՞ւ են Երևանում գործող իշխանությունների ներկայացուցիչներն այդպես հովանավորում, Ինչո՞ւ են հին հայկական քաղաքակրթությունը՝ իր գոյություն ունեցող մշակույթով, պատմությամբ, պետականությամբ, որը եղել է, եվրոպական ժողովրդավարությունից շատ առաջ, համեմատում ներկայիս Եվրամիության հետ, որն իսկապես փակուղում է: Եվ հենց սրա մասին են նրանք խոսում, երբ մեջբերում են եվրոպական ժողովրդավարության մասին խոսքեր»։
«Հայաստանը մշակույթ է, այն պետական կառույց է, և սրանք պետականության այն հիմքերն են, որոնց արմատները գնում են դրարերի խորքը: Նրանք հազարամյա պատմություն ունեն»,- շարունակել է Զախարովան և ընդգծել, որ Երևանը գտել է «մոդել, որի մասին Արևմուտքում այլևս ոչ ոք լրջորեն չի խոսում»։
Նա հիշեցրել է ԱՄՆ նախկին պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդի հայտարարություններից մեկը, ով ԵՄ-ն ներկայացրել է որպես բացարձակ ամորֆ, թույլ կամք ունեցող, փլուզվող կառույց:
Դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ այժմ ԵՄ-ի վիճակը պարզ տեսանելի է՝ հաշվի առնելով քաղաքական, տնտեսական, սոցիալական և իրավական ցուցանիշները։ «Ամեն ինչ քանդվում է», - ընդգծել է Զախարովան:
Եվ հիմա, նրա խոսքով, հազարամյա պատմություն ունեցող հնագույն քաղաքակրթության ներկայացուցիչը, որին «կարծես ցույց են տվել հայելի՝ ադամանդի, ռուբինի կամ զմրուխտի դիմաց», խնդրում է իրեն ասոցացնել «ճգնաժամի մեջ գտնվող համայնքի հետ»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 09:31
Россельхознадзор заявил о введении с 27 июня 2025 года нового порядка ввоза срезанных цветов и бутонов из Армении в Россию. С указанной даты доступ в страну цветочной продукции происхождением и отправлением из Республики будет осуществляться только из мест производства, обеспечивающих процедуру прослеживаемости.
-
2025-06-28 09:29
Нам только что сообщили, что Канада, с которой очень сложно ТОРГОВАТЬ, включая тот факт, что они взимали с наших фермеров до 400% пошлин на молочные продукты в течение многих лет, только что объявила о введении налога на цифровые услуги для наших американских технологических компаний, что является вопиющей атакой на нашу страну. Об этом в соцсетях написал президент США Дональд Трамп.
-
2025-06-28 09:27
Глава Ширакской епархии Армянской Апостольской Церкви, архиепископ Микаэл Аджапахян арестован решением судьи первой инстанции Еревана Масиса Мелконяна.
-
2025-06-28 09:25
Почти 80% граждан Армении негативно оценивают действия властей в отношении главы группы компаний "Ташир" Самвела Карапетяна. Об этом свидетельствуют данные опроса, проведенного армянским представительством GALLUP International Association.