Թուրքիայի մի քանի քաղաքներ տուժել են բողոքի ալիքի և կրակոցների հետևանքով
Թուրքիայի մի քանի քաղաքներում բողոքի ալիք է բռնկվել, որն ուղեկցվել է կրակոցներով և փողոցներում անվադողերի այրմամբ։ Այս մասին հայտնում է Shot Telegram ալիքը։
Զանգվածային ցույցեր են սկսվել առնվազն վեց խոշոր քաղաքներում՝ Վանի նահանգային ընտրական հանձնաժողովի որոշումից հետո՝ քրդամետ DEM կուսակցության թեկնածու Աբդուլլահ Զեյդանին ընտրություններից որակազրկելու մասին։ Նա հաղթել էր, սակայն մանդատը տրվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) թեկնածուին։
Լարվածության պայմաններում տեղական իշխանությունները արգելել են զանգվածային հավաքները ապրիլի 3-ից ապրիլի 17-ը։ Քրդստանի բանվորական կուսակցությանը մոտ կանգնած սոցիալական ցանցերն ու լրատվամիջոցները բնակիչներին կոչ են անում դուրս գալ փողոց։
Տասնյակ մարդիկ բախումների մեջ են մտել ոստիկանների հետ, ավտոմատներով կրակում փողոցներում, անվադողեր են հրկիզում և մոլոտովի կոկտեյլներ նետում իրավապահների վրա։ Ի պատասխան՝ անվտանգության ուժերը արցունքաբեր գազ են կիրառել, մահակներով ծեծի ենթարկել ցուցարարներին և կալանավորել։
Թուրքիայում կիրակի՝ մարտի 31-ին, տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Երկրի իշխող ԱԶԿ-ն վերջին 20 տարվա մեջ առաջին անգամ պարտվել է ընդդիմությանը տեղական ընտրություններում։ Խոշոր քաղաքների քաղաքապետերի պաշտոնների համար մրցույթում առաջատարը և ձայների մեծամասնությունը ստացել է Հանրապետական ժողովրդական կուսակցությունը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 05:59
Происходящее в Армении – трагедия, так как Церковь для армянского народа – собирательный центр. Об этом сказал заместитель начальника Главного штаба Сухопутных войск ВС СССР, один из создателей Вооруженных сил независимой Армении генерал-лейтенант Норат Тер-Григорянц в интервью Sputnik Армения.
-
2025-06-23 05:54
По данным СМИ, для рассмотрения апелляционной жалобы по делу об аресте Самвела Карапетяна, назначен судья Армен Даниелян. В связи с этим Аlpha News обратилась за комментариями к адвокату Араму Вардеваняну - члену юридической команды бизнесмена и филантропа.
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.