Ութ հայ գործարարներ աշխարհի դոլարային միլիարդատերերի Forbes-ի ցուցակում են
Ութ հայ գործարարներ մտել են աշխարհի դոլարային միլիարդատերերի 38-րդ ցուցակ՝ ըստ Forbes-ի վարկածի։
Պարբերականի կայքում հրապարակված ցուցակի համաձայն՝ ռեյթինգում նշված են Էդուարդո Էրնեկյանը (Արգենտինա), որը 1 104-րդ տեղում է 3 մլրդ դոլար կարողությամբ, ռուսաստանցիներ Սամվել Կարապետյանը և Ալբերտ Ավդոլյանը, որոնք կիսում են 1 143-րդ տեղը յուրաքանչյուրը 2,9 մլրդ դոլարով։
Ռուսաստանցի գործարար, ծանոթությունների հավելվածների և Bumble և Badoo սոցցանցերի հիմնադիր Անդրեյ Անդրեևը (Անդրեյ Օհանջանյանց) 1 615-րդ տեղում է 2 մլրդ դոլարով։ Հետո հեռուստաաստղ և բիզնես-լեդի Քիմ Քարդաշյանն է (ԱՄՆ)՝ 1 851-րդ տեղ, 1,7 մլրդ դոլար, Fix Price-ի համահիմնադիր Արտյոմ Խաչատրյանը (ՌԴ)՝ 1 951-րդ տեղ, 1,6 մլրդ, Moderna կենսատեխնոլոգիական ընկերության համահիմնադիր, Flagship Pioneering-ի ղեկավար Նուբար Աֆեյանը՝ 2 152-րդ տեղ, 1,4 մլրդ դոլար։
Արցախի նախկին պետնախարար, ներկայում Ադրբեջանի բանտում գտնվող ներդրող և մեկենաս Ռուբեն Վարդանյանն ընտանիքի հետ միասին նշված է 2 545-րդ տեղում՝ 1,1 մլրդ դոլար կարողությամբ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.