Իսրայելը տարհանել է իր դեսպանատները Բաքվում և Աբու Դաբիում Իրանի կողմից հնարավոր պատասխանի ֆոնին
Իրանական աղբյուրները հայտնում են, որ Իսրայելը տարհանել է Բաքվում և Աբու Դաբիում իր դեսպանատները Դամասկոսում հյուպատոսության վրա ավիահարվածին Իրանի հնարավոր պատասխանի ֆոնին։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված մի շարք TG ալիքներում հրապարակումներ են հայտնվել նաև այն մասին, որ իսրայելական ուժերի կողմից Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա կատարված վերջին հարձակումը, որը հանգեցրել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երկու գեներալների սպանությանը, չի մշակվել առանց Ադրբեջանի մասնակցության:
Sepah Pasdaran TG ալիքը նշում է, որ իսրայելական գաղտնալսման և լրտեսության բազաները գտնվում են մոտակայքում՝ Կովսականում (Զանգելան): Այս բնակավայրը, ինչպես հայտնի է, Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի ժամանակ։
«Դամասկոսի վրեժը լուծելու համար պետք չէ հեռու գնալ, իսրայելական գաղտնալսման և լրտեսության բազաները գտնվում են մեր կողքին՝ Զանգելանում՝ Իրանի սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա»,- ասվում է հրապարակման մեջ։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հայտարարության համաձայն՝ իսրայելական հարվածը սպանել է ԻՀՊԿ յոթ սպա, այդ թվում՝ երկու բարձրաստիճան գլխավոր խորհրդական։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 13:05
Власти Армении запустили операцию "план переворота" и не ограничатся только "'Электрическими сетями Армении''. Об этом в своем ТГ-канале написал эксперт по вопросам энергетической безопасности Ваге Давтян.
-
2025-06-25 12:32
Сотрудники СНБ Армении во время обысков у архиепископа Баграта Галстаняна вынесли из дома несколько пакетов и ящиков, предположительно, с вещдоками. Спустя некоторое время из дома вывели самого Галстаняна.
-
2025-06-25 12:22
Обыск в доме архиепископа Баграта все еще продолжается, но в какой-то момент он вышел на балкон, и когда журналисты издалека попросили объяснить, что происходит, он ответил с иронией: «Терроризмом, оказывается, занимались».
-
2025-06-25 12:18
Служба национальной безопасности Армении также подвергла приводу депутата Национального собрания Республики Арцах Давида Галстяна.