ՀՀ ՊՆ-ն որոշել է 2024 թ. ողջ ծավալով ապահովել Երկրապահի գործունեությունը
ՀՀ պաշտպանության նախարարությունը որոշել է ողջ ծավալով ապահովել «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ի` 2024 թ. գործունեությունը: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Նշվում է, որ 2020 թ. պատերազմի ընթացքում «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ն ունեցել է նշանակալի մասնակցություն` ունենալով կազմակերպության անդամների մեծ թվով (74 զոհ) մարդկային կորուստներ և 114 վիրավոր: Բացի այդ, հետպատերազմյան շրջանում ավելի քան 4000 ԵԿՄ կամավորականներ ՀՀ պաշտպանության նախարարության կազմում մարտական հերթապահություն են իրականացնել տարբեր մարտական դիրքերում:
«Հաշվի առնելով, որ «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ն համագործակցում է ՀՀ պաշտպանության նախարարության հետ, օժանդակում է նրա առջև դրված խնդիրների կատարմանը, ՀՀ զինված ուժերի համար դաստիարակում և պատրաստում է ապագա զինվորներ, նախագծի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի ապահովել ՀԿ-ի 2024 թ. գործունեության իրականացումը ողջ ծավալով»,– նշված է որոշման հիմնավորման մեջ:
2020 թ. պետական բյուջեի միջոցների հաշվին ԵԿՄ–ին հատկացվել է դրամաշնորհ` 234 մլն 638 հազար դրամի չափով, որը պահպանվել է հաջորդող տարիներին ու կգործի նաև այս տարի։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-08 19:42
Депутаты Госдумы России на пленарном заседании единогласно приняли закон о ратификации Договора о всеобъемлющем стратегическом партнерстве между Российской Федерацией и Исламской Республикой Иран.
-
2025-04-08 19:39
Вещание иностранных телеканалов и программ в рамках общественного мультиплекса – угроза для Армении. Об этом на заседании постоянной парламентской Комиссии по образованию, науке, культуре, диаспоре, молодежи и спорту во время представления отчета Комиссии по телевидению и радио о деятельности и состоянии свободы информации в аудиовизуальных медиа за 2024 год заявил 8 апреля председатель комиссии Тигран Акопян.
-
2025-04-08 19:34
Второй раунд российско-американских консультаций, посвященных работе дипмиссий, состоится в ближайшие дни в Стамбуле. Об этом сообщили РИА Новости в МИД РФ.
-
2025-04-08 18:28
Министерство внутренних дел Армении выступило с разъяснениями по вопросу о том, почему в паспортах карабахских армян в качестве места рождения указан Азербайджан.