ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը․ Տավուշի գյուղերի հանձնումով թշնամին ավելի է մոտենում
ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը իրազեկման ակցիա է իրականացրել Դալմա Գարդեն մոլում։ Ակցիայի նպատակն է հանրությանը իրազեկել Տավուշում միակողմանի զիջումների հետևանքների մասին։ ՀՅԴ ՆԱՈՒՄ-ը տարածել է հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև․
«ՀՀ գործող իշխանությունը չի դադարում մեր երկիրն ու ժողովրդին օր օրի ծանրացող վտանգների առաջ կանգնեցնելով անմնացորդ կատարել թշնամական երկրի ղեկավարի յուրաքանչյուր պահանջ:
Հայկական երկրորդ Հանրապետության բռնի հայաթափման գործը գլուխ բերելուց հետո, Արցախի պետական ինստիտուտների գործունեության դեմ այս օրերին կատաղի պայքար մղելուն զուգահեռ՝ ՀՀ իշխանությունները միակողմանի զիջումների նոր փաթեթ են նախապատրաստել։ Հերթը Տավուշինն է՝ հայ-ադրբեջանական շփման գծի միակ ամուր և կահավորված առաջնագծինը։ Տավուշի գյուղերի հանձմամբ ոչ միայն փլուզվում է տասնամյակներով ամրացված առաջնագիծը, այլև թշնամու վերահսկողության տակ են անցնում ռազմավարական կարևոր նշանակության բարձունքներ, միջպետական ճանապարհը, գազատարը, հնարավորություն է տրվում ադրբեջանական ռազմական ստորաբաժանումներին ՀՀ հյուսիս-արևելքում ևս խորանալ հայկական մի շարք բնակավայրերի խորը թիկունք։
Ակնհայտ է, որ թշնամու ախորժակը չի հագենում, Տավուշի հատվածում միակողմանի զիջումների հաշվին հարաբերությունների կարգավորումը մնալու է նույնքան մշուշոտ և անհեռանկար, որքան չհանձնելու պարագայում է։
Դատապարտում ենք չընդհատվող միակողմանի զիջումների գործելակերպը գործող իշխանության կողմից և զգոնության ու զգաստության կոչ ենք անում մեր հայրենակիցներին, քանի որ սրանք զիջումներ են մեր և սերունդների հաշվին։
Թշնամին օր օրի մոտենում է մեզնից յուրաքանչյուրի տանը»։
Yerkir.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-01 12:58
ЕАЭС готов к продолжению работы над созданием зоны свободной торговли с Египтом, но ждет встречных шагов от Каира. Об этом заявил РИА Новости директор 1-го департамента стран СНГ МИД РФ Микаэл Агасандян.
-
2025-05-01 12:56
Исполняющий обязанности президента Южной Кореи премьер-министр Хан Док Су ушел в отставку. Об этом сообщило агентство Yonhap.
-
2025-05-01 12:54
Процедуру вотума недоверия депутаты Национального собрания не инициировали, несмотря на широкую общественную поддержку на улицах.
-
2025-05-01 12:53
Распространенная в социальных сетях информация о том, что Католикос всех армян Гарегин II отбыл в Ватикан для участия в похоронах Папы Римского на самолете президента Армении, является ложной и не соответствует действительности.