Последние новости

Պուտին․ «Կրոկուսում» ահաբեկչության պատվիրատուների հիմնական նպատակը Ռուսաստանին վնասելն էր

«Կրոկուս Սիթի Հոլ»-ում ահաբեկչության պատվիրատուների հիմնական նպատակն էր վնասել Ռուսաստանի միասնությունը, «այլ նպատակներ չեն նշմարվում», ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Ռուսաստանի անկախ արհմիությունների ֆեդերացիայի (FNPR), XII համագումարում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Դատելով այն ամենից, ինչ այժմ ապահովում է հետաքննությունը, մենք բոլոր հիմքերն ունենք կարծելու, որ Մոսկվայում արյունալի, սարսափելի ահաբեկչության պատվիրատուների հիմնական նպատակը հենց մեր միասնությանը վնասելն էր։ Այլ նպատակներ չեն նշմարվում։ Դրանք չկան», - ասել է պետության ղեկավարը։ «Բայց ռուսական հասարակության միասնությունը խարխլելու նպատակը, հատկապես ժամանակակից պայմաններում, անշուշտ երևում է»,- համոզված է ՌԴ ղեկավարը։

Պուտինը հատուկ ընդգծել է այն փաստը, որ Ռուսաստանի ընդհանուր հաջողության ամենակարևոր պայմանը ռուսական բազմազգ հասարակության միասնությունն է։ «Սա է մեր հաջողության գլխավոր, հիմնային պայմանը»,- ընդգծեց նա։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ