Կոստանյան․ Որևէ մակարդակով ՀՀ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման պայմանավորվածություն չկա
Ներկա պահին որևէ մակարդակով ՀՀ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման մասին պայմանավորվածություն չկա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ապրիլի 4-ին ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։
Նա նշել է, որ Հայաստանը ոչ մի խոչընդոտ չի տեսնում երեք սկզբունքների հիման վրա առաջ շարժվելու հարցում։
«Փաստը, որ Բաքուն դեռ չի տվել համաձայնություն թղթի վրա ամրագրելու երեք սկզբունքները, մտահոգում է այն առումով, թե շահագրգռված է արդյոք Ադրբեջանը ամուր խաղաղության հաստատմամբ Հարավային Կովկասում։
Մենք պատրաստ ենք սահմանազատում կատարել Ալմաթիի հռչակագրի համապատասխան քարտեզների հիման վրա՝ վերականգնելով 1991թ. սահմանները։
Այս հարցում համաձայնության հասնելու դեպքում այն կարտացոլվի գրավոր, և այդ մասին կլինի համապատասխան հանրային կոմունիկացիա»,- ընդգծել է Կոստանյանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 12:32
Сотрудники СНБ Армении во время обысков у архиепископа Баграта Галстаняна вынесли из дома несколько пакетов и ящиков, предположительно, с вещдоками. Спустя некоторое время из дома вывели самого Галстаняна.
-
2025-06-25 12:22
Обыск в доме архиепископа Баграта все еще продолжается, но в какой-то момент он вышел на балкон, и когда журналисты издалека попросили объяснить, что происходит, он ответил с иронией: «Терроризмом, оказывается, занимались».
-
2025-06-25 12:18
Служба национальной безопасности Армении также подвергла приводу депутата Национального собрания Республики Арцах Давида Галстяна.
-
2025-06-25 12:16
В Армении продолжаются масштабные обыски и задержания оппозиционных активистов.