ՀՀ ԱԳՆ․ Կարևորում ենք Ֆրանսիայի ներդրումը նաև որպես Եվրոպական միության անդամի
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը մեկնաբանություն է տարածել՝ ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների:
Ապրիլի 2-ին Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ Հարավային Կովկասում կայունության ապահովման անհրաժեշտությանն ու զարգացումներին, սրացումից խուսափելու Հայաստանի իրական մտադրությանը՝ նաև մտահոգություն հայտնելով ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ հնարավոր սպառնալիքների առնչությամբ: Որոշ երկրներ Ֆրանսիայի այս ընկալումն օգտակար չեն համարում տարածաշրջանային կայունության տեսանկյունից: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
Կարծում ենք, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարի ապրիլի 2-ի անդրադարձը և տարածաշրջանում խաղաղության հաստատման ճանապարհին Ֆրանսիայի ներգրավվածության նպատակներն ու կարևոր ներդրումը հայտնի են բոլոր գործընկերներին: Դրա օրինակները շատ են թե՛ Հայաստանի հետ երկկողմ, թե՛ տարածաշրջանային ու բազմակողմ հարթակներում փոխգործակցության առումով:
Քննարկվող համատեքստում կարող ենք առանձնահատուկ նշել 2022 թ. հոկտեմբերին Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում կայացած քառակողմ հանդիպումը, որի ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրին. ի դեպ, Պրահայի հանդիպման և Ալմա-Աթայի հռչակագրի մասին հիշատակվում է նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ երեկ կայացած հեռախոսազրույցի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կողմից տարածված հաղորդագրության մեջ:
Մենք կարևորում ենք, իհարկե, Ֆրանսիայի ներդրումը նաև որպես Եվրոպական միության անդամի, որի առաքելությունը 2022 թ. հոկտեմբերից՝ նույն Պրահայի հանդիպումից հետո մշտադիտարկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանը և վերջին օրերին էլ հանդես է եկել համապատասխան հաղորդագրություններով: Կարծում ենք՝ ԵՄ առաքելության մանդատին համապատասխան գործունեությունն ու գնահատականները պետք է հաշվի առնվեն, այդ թվում՝ ԵՄ բոլոր անդամ պետությունների դիրքորոշումներում:
Հիշեցնենք՝ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն Փարիզում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր.
«Մենք Հայաստանի հասցեին ավելի ու ավելի շատ կեղծ մեղադրանքներ ենք տեսնում, թե, իբր, վերջինս պատասխանատվություն է կրում էսկալացիայի համար, չնայած Հայաստանը, հավանաբար, միակ երկիրն է, որը ցանկանում և փորձում է խուսափել հակամարտությունից այդ տարածաշրջանում:
Եթե ավելի ուշադիր նայենք, ապա կգտնենք շատ ընդհանուր տարրեր և կնկատենք նմանություններ այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ, և ես կարծում եմ, որ մենք պետք է ուշադրություն դարձնենք դրան Բաքվում COP29-ից վեց ամիս առաջ»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 19:40
Главным сюжетом внутренней политики Армении стало противостояние между премьером Николом Пашиняном и главой Армянской Апостольской церкви Гарегином II. Ведущий научный сотрудник Института международных исследований МГИМО Сергей Маркедонов в статье для Forbes.ru пишет, что этот конфликт, подобно воронке, вовлекает новых участников.
-
2025-06-20 19:37
Уголовное дело и арест бизнесмена, главы ГК "Ташир" Самвела Карапетяна станет плохим сигналом со стороны властей Армении для реальных и потенциальных инвесторов, сказал Sputnik Армения председатель Форума армянских союзов Европы и армянской диаспоры Словакии Ашот Григорян.
-
2025-06-20 19:34
В социальной сети Facebook открыта страница Совета по защите прав известного предпринимателя и мецената Самвела Карапетяна. На странице представлены все действия, направленные на защиту предпринимателя. Также там размещена вся информация, связанная с заключением Самвела Карапетяна, его сторонниками, борьбой за свободу и другими событиями.
-
2025-06-20 19:32
Агентство AFP сообщает, что переговоры между европейскими министрами иностранных дел и их иранским коллегой Аббасом Аракчи начались.