ՍԱՏԻ ՍՊԻՎԱԿՈՎԱՆ՝ «ԺՊԻՏՆԵՐԻ ՔԱՂԱՔ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԲԱՐԻ ԿԱՄՔԻ ԴԵՍՊԱՆ
Ապրիլի 5-6-ը Երևանում կայանալիք «Դեղձանիկ» ներկայացման ցուցադրությունը, որի գլխավոր դերակատարը դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Սաթի ՍՊԻՎԱԿՈՎԱՆ է տեղի կունենա մոսկովյան «Ազգերի թատրոնի» առաջին հյուրախաղերի շրջանակում․ լայնածավալ նախագիծ է, որը ներառում է ոչ միայն մշակութային, այլև սոցիալական և հումանիտար ուղերձներ:
Ապրիլի 3-ին այս նախագծի ձևաչափով Սաթի ՍՊԻՎԱԿՈՎԱՆ դարձավ «City of Smile/ Ժպիտների քաղաք» հիմնադրամի հյուրը, որն օգնում է քաղցկեղով և արյան հիվանդություններ ունեցող մինչև 25 տարեկան երեխաներին և երիտասարդներին։ Մարդասիրական այս ակցիայի նախաձեռնողը «GPM Gold» ընկերությունն է, որը հանդիսանում է Երևանում «Ազգերի թատրոն»-ի հյուրախաղերի համակազմակերպիչը և «City of Smiles/Ժպիտների քաղաք» հիմնադրամի մշտական դոնորը։
Սաթի ՍՊԻՎԱԿՈՎԱՆ հանդիպել է հիմնադրամի աշխատակազմին՝ տնօրեն Էսթեր Դեմիրճյանի գլխավորությամբ, նպաստառու երեխաների ծնողներին։ Մարդասիրական այս առաքելության հիմնական նպատակն իրականացավ՝ բուժման մեջ գտնվող երեխաներին իսկական տոն պարգևելով։ Փոքրիկ բուժառուներին բազմաթիվ անակնկալներ էին սպասում՝ տիկնիկային ներկայացում, օդապարիկների շոու, հրավառություն և անհատական նվերներ հարգարժան հյուրից։
Այս բարեգործական միջոցառման ավարտին Սաթի ՍՊԻՎԱԿՈՎԱՆ հայտարարվեց որպես «City of Smiles/Ժպիտների քաղաք» հիմնադրամի բարի կամքի դեսպան, որն օգնում է քաղցկեղով հիվանդ երեխաներին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-12-23 04:51
21 декабря в Академии шахмат Армении (АША) состоялся третий заключительный этап клубного чемпионата страны. Соревнования проходили в 3 этапа, в третьем из них приняли участие 17 команд в турнире A и 11 команд в турнире B.
-
2024-12-19 11:34
Баку всеми силами хочет показать: посредничество в мирном урегулировании Азербайджану не нужно, он сам готов диктовать условия и формировать новый региональный порядок без «советов постороннего», написал в своем ТГ-канале ведущий научный сотрудник Центра евро-атлантической безопасности Института международных исследований МГИМО, российский политолог Сергей Маркедонов, комментируя интервью президента Азербайджана Ильхама Алиева гендиректору международного информационного агентства «Россия сегодня» Дмитрию Киселеву.
-
2024-12-19 10:35
4 и 5 января 2025 года юных зрителей Еревана ждет захватывающий новогодний спектакль «Золушка и рок-н-ролл» по мотивам сказок Шарля Перро.
-
2024-12-18 10:03
Доктор исторических наук, экс-директор Музея-института Геноцида армян Айк Демоян отреагировал на заявление Пашиняна от 12 декабря о том, что граждане могут высказать под так называемой расстрельной стеной свое недовольство и обвинения. В ответ Демоян на своей странице в соцсети Фейсбук представил целый ряд тяжких обвинений в адрес властей и лично премьера.