Պահանջել ՀՀ իշխանությունց անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին. Նամակ Բուրիչին
AntiFake.am-ի խմբագրությունը և «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ վարչության անդամները նամակ են հղել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին։
Նամակն այսօր հանձնվել է ԵԽ գլխավոր քարտուղարին և ընթերցվել նրա այցի կապակցությամբ ՀՀ ԱԳՆ շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ։
«Հարգելի տիկին Բուրիչ,
Բարի գալուստ Հայաստան: Տեղեկացնում ենք Ձեզ, որ Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն տեղի է ունենում քաղաքական ընդդիմախոսների և իրենց ազատ խոսքի իրավունքն իրացնող անկախ լրագրողների հետապնդումների և ազատությունից զրկելու, ինչպես նաև իշխանությունների կողմից իրավունքի կոպիտ ոտնահարման պայմաններում: Մեր երկրի քրեակատարողական հիմնարկները լցված են քաղբանտարկյալներով, իսկ անկախ լրագրողները ենթարկվում են քաղաքական հետապնդումների: Հասարակական և քաղաքական գործիչներն ապօրինի ձերբակալվում և կալանավորվում են. Քաղաքական բանտարկյալներ են.
Հայաստանի երրորդ խոշորագույն համայնքում` Վանաձորի ընտրություններում հաղթած և այդ պատճառով կալանավորված Մամիկոն Ասլանյանը, որն արդեն 2 տարի, 3 ամիս անազատության մեջ է:
Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ, կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որն արդեն 10 ամիս է շինծու քրեական գործով գտնվում է կալանքի տակ,
Հանրային գործիչ, գրող, հրապարակախոս Նարեկ Մալյանը, որը 7 ամիս է զրկված է ազատությունից համացանցային գրառման համար,
«AntiFake.am» կայքի հիմնադիր, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող Նարեկ Սամսոնյանը, որն ազատությունից զրկվել է 18 օր առաջ և կալանավորվել 2 ամիս ժամկետով` փոդքասթի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին սուր քննադատության ենթարկելու համար:
Նույն փոդքասթի համահեղինակ և վարող, հանրային գործիչ Վազգեն Սաղաթելյանը, որը նույնպես ազատությունից զրկվել է 18 օր առաջ և կալանավորվել 2 ամիս ժամկետով` փոդքասթի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին սուր քննադատության ենթարկելու համար:
Վերը նշված բոլոր անձինք հայտնի են որպես Փաշինյանի ռեժիմի քննադատներ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գտնվում եք Հայաստանում, կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության իշխանությունների առաջ պարտադիր պայման դնել հրատապ և առանց որևէ շահարկումների Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորությունների շրջանակներում ազատ արձակել քաղբանտարկյալներին:
Որպես Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար վստահաբար տեղեկացված եք, որ առ այսօր Ադրբեջանում կան ազգությամբ հայ ռազմագերիներ, գերիներ և այլ պահվող անձինք, բացի այդ, Արցախում իրականացված էթնիկ զտման և արցախահայության հայրենազրկման արդյունքում Ադրբեջանը պատանդառել է Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը: Հայաստանում գտնվելով այդ մասին չխոսելն ու այդ առնչությամբ որևէ գործողություն չանելը որևէ կերպ չի կարող նորմալ ընկալվել մեր հասարակության կողմից: Հետևաբար, ակնկալում և պահանջում ենք հրատապ քայլեր ձեռնարկել նշված անձանց ադրբեջանական գերությունից ազատ արձակելու ուղղությամբ:
Արցախի 150 հազար բնակչության թե՛ անհատական, թե՛ հավաքական իրավունքները խախտված են: Նրանք վտարված են իրենց տներից, իրենց պապերի հողից, որտեղ ապրել են հազարամյակներ: Նրանց խնդիրը պետք է լինի Եվրոպայի խորհրդի օրակարգում, այդ թվում` նախատեսվող լուծումներով:
Հարգելի տիկին Բուրիչ, ակնակալում ենք, որ կհասկանաք, ինչպես նաև Ձեր գործընկերներին կփոխանցեք, որ այս խնդրի նկատմամբ անտարբեր և լուռ մնալով խրախուսում եք Ադրբեջանին շարունակել իր ցեղասպան քաղաքականությունը և իրականացնել համանման գործողություններ: Անտարբերությունն ու անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ:
Միևնույն ժամանակ վստահ ենք, որ այս անտարբերությունը միայն Ադրբեջանը չէ, որ տեսնում է և գլոբալ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում սա դիտվելու է որպես ընդունելի վարքագծի օրինակ: Նմանատիպ գործողությունները կրկնություն կունենան ապագայում, իսկ հանցագործները կխուսափեն պատժից:
Ուստի, կոչ ենք անում Ձեզ հրապարակայնորեն անդրադառնալ վերը նշված բոլոր հարցերին և ջանքեր գործադրել նշված թեմաները ԵԽ օրակարգ ներառելու ուղղությամբ:
Հարգանքով`
AntiFake.am կայքի գլխավոր խմբագիր`
Աստղիկ Մաթևոսյան
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ վարչության անդամներ`
Դավիթ Ֆիդանյան
Աիդա Ստեփանյան
Մարինե Շահնազարյան
Լուսինե Առաքելյան
Իշխան Խոսրովյան
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-15 17:32
15 марта 1921 года на улице Гарденберг в Берлине был убит один из главных организаторов Геноцида армян — министр внутренних дел Османской империи Мехмед Талаат-паша.
-
2025-03-15 15:46
Постоялец из Турции, устроивший дебош в ереванской гостинице "Лондон", извинился перед ее персоналом и владельцами. Об этом написал на своей странице в facebook совладелец гостиницы Геворк Барсегян, комментируя распространившиеся с утра сведения об инциденте.
-
2025-03-15 15:45
Алиев утвердил присоединение Азербайджана к Уставу «Исламской восьмерки» (D-8), сообщают азербайджанские СМИ.
-
2025-03-15 15:41
Президент США Дональд Трамп в пятницу вечером подписал указ, который предписывает сократить работу еще семи государственных агентств, включая и отвечающее за работу финансируемых государством СМИ - Радио "Свобода" и "Голоса Америки".