Մտահոգիչ է «զուգընկեր» հասկացությունը․ Մայր աթոռը՝ ընտանեկան բռնության նախագծի մասին
Մայր աթոռ սուրբ Էջմիածնի իրավախորհրդատվական հանձնախումբը վստահ է՝ ընտանեկան բռնության մասին խնդրահարույց նախագծում որոշ ձևակերպումներ խիստ անընդունելի են։
Այս մասին տարածած հայտարարության մեջ նշվում է, որ ողջունում են յուրաքանչյուր նախաձեռնություն, այդ թվում և իրավական փաստաթուղթ, կոչված բացառելու բռնությունն ինչպես ընտանիքում, այնպես և սոցիալական որևէ այլ միջավայրում:
«Անընդունելի են նախագծում առկա որոշ ձևակերպումներ և հասկացություններ: «Կենցաղային բռնություն» հասկացությունն անորոշ է ու տարածական, հակասում է ընտանիքի ներսում բռնությունների կանխարգելման նպատակին և արհեստականորեն ընդլայնում է օրենքի կարգավորման տիրույթը»,- ասված է հաղորդագրությունում:
Մայր աթոռը առավել քան մտահոգիչ է համարում նախագծում «զուգընկեր» հասկացության նորամուծությունը։
Համաձայն նախագծի զուգընկեր է համարվում այն անձը, որի հետ առկա են հարաբերություններ, որոնց հատուկ է սիրային կապը՝ անկախ համատեղ բնակության կամ միմյանց հետ սեռական հարաբերություններ ունենալու հանգամանքից: Եկեղեցին անհանգստացած և մտահոգված է, որ նախագծում որևէ ձևով չի բացառվում, որ զուգընկեր կարող են համարվել նաև նույնասեռ անձինք, որոնց միությունը, ըստ էության, հավասարեցվելու է ընտանիք հասկացությանը:
Մայր աթոռից ընդգծում են՝ ընտանիքը տղամարդու և կնոջ սիրո միությունն է` Աստծո կամքով միավորված և սերնդագործությամբ օրհնված։ Հայ ազգի համար ընտանիքը գոյաբանական նշանակություն ունի, հետևաբար, բռնության կանխարգելումը չպիտի ծառայեցվի որպես առիթ ընտանիքի ավանդական ընկալման ձևախեղման համար։
Մայր աթոռ սուրբ Էջմիածնի իրավախորհրդատվական հանձնախումբն անընդունելի է համարում նմանօրինակ նախաձեռնությունը և հորդորում է ԱԺ խմբակցություններին և պատգամավորներին մերժել նախագծի ընդունումը:
Նշենք, որ փետրվարի 7–ին ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։
Օրինագիծը մեծ աղմուկ է բարձրացրել, քանի որ փաթեթում կետ կա կուսության ստուգումն արգելելու մասին։ Պատգամավոր կանայք նաև առաջարկում են փաթեթում ներմուծել «զուգընկեր» հասկացությունը, որով, ըստ որոշ քաղաքացիների, քողարկված պաշտպանության տակ են առնում նույնասեռականներին։
Ընդդիմությունը պահանջում է հստակ ձևակերպել, որ զուգընկերները կինն ու տղամարդն են, իշխանության ներկայացուցիչները հակադրվում են` ՀՀ օրենքներով ու Սահմանադրությամբ նման հստակ ձևակերպում չկա։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-05 12:41
Это движение также для вас, чтобы освободить от этих оков также вас. Я ясно говорю, что та повестка, которую мы диктовали и диктуем, – об истине, о широком социальном примирении и о благословении Господа Бога. Об этом заявил сегодня, 5 мая, лидер движения «Тавуш во имя родины», архиепископ Баграт Галстанян собравшимся после Литургии во дворе монастыря Ахарцин, передает News.am.
-
2024-05-05 10:37
Движение, возглавляемое предстоятелем Тавушской епархии Армянской апостольской церкви, архиепископом Багратом Галстаняном, начавшее накануне шествие из Киранца в Ереван, дошло до Ахарцина.
-
2024-05-05 10:32
Бывший омбудсмен Армении, председатель фонда «Татоян» Арман Татоян в интервью с порталом 168.am ответил на вопрос о том, собирается ли он заняться политикой.
-
2024-05-05 10:30
Партия «Свобода» безоговорочно поддерживает движение, возглавляемое архиепископом Багратом Галстаняном. Об этом на своей странице в Facebook написал бывший премьер-министр Армении Грант Багратян, передает News.am.