Տիմոֆեյ ԵՐՄԱԿՈՎ․ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՅԼԱՍԵՐՎԱԾ ՄՏՔՈՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՐՑՈՒՄ Է ԻՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ
Alpha News-ի ուղիղ եթերում ռազմական թղթակից Տիմոֆեյ Երմակովն ընդգծել է, որ Փաշինյանը գիտակցաբար սպանել է ավելի քան 6000 հայ տղաների, քանի որ կար փոքր և միտումնավոր պարտված պատերազմի ծրագիր։
«Լավ է, որ հիմա ոչ ոք սկզբունքորեն ոչինչ չի թաքցնում, նկատի ունեմ Հայաստանի իշխանությունները, «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները և անձամբ Փաշինյանը ոչինչ չեն թաքցնում։ Նա նույնիսկ հայտարարում է, որ 1996 թվականից ի վեր ԼՂ հարց ընդհանրապես գոյություն չունի։ Այդ ժամանակ ինձ մոտ հարց է առաջանում, որը բխում է այն տեսությունից, որին ես հավատարիմ եմ, որ դա փոքր, հատուկ պարտված պատերազմի ծրագիր էր, և որ այդ մարդը գիտակցաբար սպանել է ավելի քան 6000 հայ տղաների ։ Ես եղել եմ Եռաբլուրում, դա շատ ճնշող տեսարան է, այնտեղ են գտնվում անժամանակ մահացած շատ երիտասարդ տղաների գերեզմաններ։
Պարզվում է՝ Փաշինյանը դա միտումնավոր է արել։ Այսինքն՝ այն ժամանակ ինչո՞ւ էիք ամբողջ Երևանով մեկ հաղթական պաստառներ կախել։ Ինչո՞ւ եք դիտավորյալ մարդկանց տանում պատերազմի։ Բայց ես գիտեմ, թե ինչպես են հայ տղաները կռվել։ Այո, նրանք չունեին զենքի որոշակի տեսակներ, բայց ունեին մարտական ոգի և հաղթելու ցանկություն։ Բայց ինքը՝ Փաշինյանը, ըստ ամենայնի, ի սկզբանե սա չի ունեցել։ Նրա խոսքով՝ միայն 2022 թվականին սեպտեմբերյան պատերազմից հետո է հասկացել, երբ Ադրբեջանը հերթական անգամ հարձակվել է արդեն Հայաստանի Հանրապետության տարածքի վրա։ Ահա դրանից հետո, իբր, նա հասկացել է, որ պատմական Հայաստանը, որի մեջ մտնում է Ղարաբաղը և մնացած ամեն ինչ, վտանգ է ստեղծում Փաշինյանի, այսպես կոչված, իրական Հայաստանի համար ։
Այս ամենը տեղի է ունենում նրա այլասերված մտքում, և այդ ամենը նա պարտադրում է ողջ հայ ժողովրդին։ Այո, իրոք, իր աշխարհում պատմական Հայաստանը մրցակցում է իրական Հայաստանի հետ, ուստի Փաշինյանը երկիրը տանում է դեպի կործանում»,- ընդգծել է Երմակովը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 11:03
Издание GB News затронуло тему незаконного ареста Рубена Варданяна и других армян, опубликовав статью под названием «Христианин бьет тревогу: в условиях «незаконного» ареста отца и «этнической чистки» никто из нас не находится в безопасности».
-
2025-05-17 10:39
На фоне грандиозных политических процессов, разворачивающихся по линии Запад-Россия и Запад-Иран, на южных рубежах России складывается необычная ситуация. Если быть точнее, то Азербайджан — единственная страна ГУАМ, с которой у России нет разногласий территориального характера, откровенно демонстрирует неприязнь по отношению к России.
-
2025-05-17 09:40
Партии армянского коньяка проходят стандартные процедуры таможенного контроля на пограничных пунктах пропуска. Об этом заявили в Службе государственных доходов министерства финансов Грузии в ответ на запрос издания BM.GE, прокомментировав протест армянских производителей коньяка.
-
2025-05-17 09:37
Премьер-министр Армении Никол Пашинян назвал эффективной встречу с президентом Франции Эммануэлем Макроном на полях 6-го саммита Европейского политического сообщества в столице Албании - Тиране.