Последние новости

Freedom House․ ԼՂ-ում Ադրբեջանի հարձակումը բացասաբար է ազդել Հայաստանի վրա

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության հրապարակած զեկույցում ընդգծվում է, Ադրբեջանի զինված ուժերը նախորդ տարիներին բազմաթիվ բախումներից հետո շարունակել են սպառնալ Հայաստանի Հանրապետության գոյությանը` գրավելով երկրի տարածքի մի մասը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է կազմակերպության հրապարակած՝ Ազգերը անցումային շրջանում «Տարածաշրջան՝ վերադասավորված ինքնավարության և ժողովրդավարության կողմից» վերտառությամբ տարեկան զեկույցում, որում գնահատվում է Կենտրոնական Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ժողովրդավարության մակարդակը:

Իրավապաշտպան կազմակերպությունը Լեռնային Ղարաբաղից 120 հազար հայերի բռնի տեղահանումն անվանում է էթնիկ զտում՝ հավելելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քաղաքական և ռազմական հաղթանակները կարող են «մեծացնել նրա ախորժակը» և պատրվակ դառնալ տարածքային նոր պահանջների համար։

Զեկույցում մասնավորապես ընդգծվում է, որ Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ռեժիմի դաժան հարձակումը, որը ստիպեց այնտեղ ապրող ավելի քան 120 հազար էթնիկ հայերին փախչել, բացասաբար է ազդել Հայաստանի ժողովրդավարացման ջանքերի վրա: Նշվում է, որ նրանք այժմ հիմնական բնակություն են հաստատել հենց Հայաստանում, որտեղ կառավարությունը փորձում է լուծել նրանց հումանիտար կարիքները՝ միաժամանակ պաշտպանելով իր սեփական տարածքը, ամրապնդելով իշխանությունը ներքին քննադատության պայմաններում և արձագանքելով ավելի լավ կառավարման պահանջներին, որը խթանել էր 2018 թ. հեղափոխությունը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ