ՀԲ․ 2024 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կկազմի 5,5 տոկոս
Համաշխարհային բանկը բարձրացրել է 2024-2025 թվականներին Հայաստանում ՀՆԱ-ի աճի կանխատեսումը նախորդ հունվարի կանխատեսման համեմատ։ Դրա մասին ասված է Համաշխարհային բանկի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վերաբերյալ զեկույցում։
Ըստ զեկույցի՝ 2024 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կանխատեսվում է 5,5%, իսկ 2025 թվականին՝ 4,9%, ինչը համապատասխանաբար 0,8%-ով և 0,4%-ով բարձր է հունվարի կանխատեսումներից։
2023 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կազմել է 8,7%, 2022 թվականին՝ 12,6%։ Համաշխարհային բանկը ընթացիկ տարում Հարավային Կովկասի երկրներում 3,5 տոկոս գնաճ է կանխատեսում՝ 2023 թվականին 3,8 տոկոս գնաճից հետո։
Ակնկալվում է, որ Հայաստանում և Վրաստանում աճի տեմպերը կդանդաղեն, քանի որ դրան նպաստող գործոնները՝ Ռուսաստանից ներգաղթյալների և կապիտալի մեծ հոսքերը, շարունակում են թուլանալ:
Միաժամանակ Հայաստանում արձանագրվել է գործազրկության կրճատում՝ 13,75%-ից մինչև 12,5%: Նշվում է նաև, որ աշխատավարձերն աճել են 12,5%-ով։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 13:47
На заседании Совета Центрального банка, состоявшегося 17-го июня 2025 года, было принято решение оставить ставку рефинансирования неизменной, установив ее на уровне 6.75%.
-
2025-06-17 13:46
Индия обратилась к Армении с просьбой помочь эвакуировать индийских студентов из Ирана, сообщила агентству "Новости-Армения" пресс-секретарь МИД РА Ани Бадалян.
-
2025-06-17 13:41
Министерство финансов Армении пока не разработало сценарные анализы возможных экономических последствий развития ситуации вокруг Ирана. Об этом заявил министр финансов Ваге Ованнисян, выступая в парламенте.
-
2025-06-17 13:39
Центрифуги на заводе по обогащению урана в Натанзе в Иране в результате ударов Израиля «сильно повреждены, если не разрушены вообще». Об этом заявил глава Международного агентства по атомной энергии Рафаэль Гросси.