Последние новости

ԴԵՌԵՎՍ «ՉՆԵՐԳՐԱՎՎԱԾ» FRONTEX –Ը

Եռանդը, որով Հայաստանում իշխող թիմը տարված է եվրոպական ամենաբազմազան, դեռևս չներգրավված կառույցներում ընդգրկվելու գաղափարներով, հիշեցնում է առածն այն մասին, թե ինչպես տաշտի ջրի հետ թափեցին նաև լողացրած երեխային։ Անվտանգության ճարտարապետությունը չի հանդուրժում հիստերիկ շարժումներ, այդպես կարելի է ամեն ինչ փլուզել, իսկ նորից կառուցելը չափազանց դժվար է։

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ» ԿՈՂՄԻՑ ԴԵՌԵՎՍ «ՉՆԵՐԳՐԱՎՎԱԾ » ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՑ ՄԵԿԸ FRONTEX –Ն Է։ Դա Եվրամիության արտաքին սահմանների անվտանգության գործակալությունն է։ Հայկական կողմին առաջարկվում է, իսկ ավելի ճիշտ՝ պարտադրվում է հենց նրա հետ համագործակցել, բնականաբար, այն բանից հետո, երբ Երևանը կկատարի Բաքվի բոլոր «հայտերը»։ Ավելի շուտ, իհարկե, ոչ մի Frontex Հայաստանում չի հայտնվի, քանի որ վտանգավոր է։ Քանզի գործակալությունը բոլորովին էլ նրա համար չի ստեղծվել, որպեսզի անվտանգություն ապահովի բախումնային տարածաշրջաններում։

Այդ հետո, երբ Բաքուն խաղաղվի, եթե խաղաղվի և դադարի տարածքային զիջումներ պահանջել Հայաստանից, Եվրոպայի Միությունը՝ ի դեմս Frontex-ի, մեզ կերաշխավորի սահմանի պաշտպանության բարձր որակի եվրոպական չափանիշ…

Ավաղ, Frontex-ի հեղինակության մասին խոսում է հենց թեկուզ այն, որ հիմնադրված լինելով ոչ այնքան վաղուց (2004 թվականին) արդեն հասցրել է հայտնվել աղմկալի սկանդալների մեջ։ Այսպես, մեկ տարի առաջ ԵՄ դիտորդական մարմինը սկսեց Frontex-ի դերի հետաքննությունը նորագույն պատմության մեջ ներգաղթյալների ամենամահաբեր նավաբեկության մեջ, երբ Հունաստանի ափերի մոտ խորտակվեց Adriana ձկնորսական նավը, որը տեղափոխում էր 750 մարդու, որոնցից ողջ մնացին միայն 104-ը։

Գործակալությունը մեղադրվում է նրանում, որ չի ձեռնարկել քայլեր, որոնք կարող էին կանխել նավաբեկությունը։ ԵՄ օմբուդսմեն Էմիլի Օ'Ռեյլին այն ժամանակ հայտարարեց, որ իր գրասենյակն ուշադրությունը կկենտրոնացնի Frontex-ի դերի վրա, քանի որ «այդպիսի ծավալի ողբերգությունը դրան առնչվող բոլոր անձանցից պահանջում է սեփական պարտականությունների իմաստավորում»։

Եվս մեկ դրվագ. Guardian թերթը 2021 թվականին, հղում կատարելով ՄԱԿ-ի և ոչ կառավարական կազմակերպությունների տվյալներին, հաղորդեց, որ համավարակի ժամանակ ԵՄ երկրների սահմանապահ ծառայությունները Frontex-ի աջակցությամբ ապօրինաբար վտարել են ավելի քան 40 հազար ներգաղթյալների, այդ թվում երեխաների և մարտական գործողությունների գոտիներից փախստականների, և դա կարող էր դառնալ ավելի քան 2 հազար մարդու մահվան պատճառ։

FRONTEX-Ի ԱՆՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇԱԿՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԻ, ինչպեսև հստակ լիազորությունների և գործիքակազմի բացակայությունը վկայում են նրան որպես պետությունների ներքին գործերին միջամտության և ճնշման հնարավոր գործիք օգտագործելու մասին։ Նշենք, որ Frontex-ի աշխատանքը կարգավորող ու բարեփոխող ԵՄ մարմինը երկու անգամ՝ 2016 և 2019 թվականներին քննարկման է դրել գործակալության ուժերը ԵՄ անդամ-պետության տարածքում հարկադրաբար ծավալելու առաջարկություն, նույնիսկ առանց տվյալ պետության համաձայնության։ Իսկ փաստացի գործակալությունն այսօր աշխատում է նաև ԵՄ սահմաններից դուրս. դրա սպաները ներկա են Ալբանիայում և Չեռնոգորիեում, իսկ քաղաքացիական աշխատակիցները՝ Սերբիայում, Թուրքիայում, Նիգերիայում, Սենեգալում։

Եվ դատելով ըստ ամենայնի, զգալով պաշտոնական Երևանի դրական վերաբերմունքը, Frontex-ն արդեն հայացք է նետում նաև Հայաստանի ուղղությամբ, չնայած նրան, որ դեռևս գտնվում է «սեփական պարտականությունների իմաստավորման» փուլում…

Ըստ երևույթին, հենց «իմաստավորման» գործընթացում է Եվրոպայի Միությունը ծրագրում ընդլայնել գործակալության գործառույթները, որպեսզի վերջինս պատասխանատու լինի տյալների հավաքման և փոխանցման, չափանիշների հաստատման համար, ինչպես նաև վերահսկի տեղական ուժային կառույցների աշխատանքը արտագաղթի և սահմանների պաշտպանության հարցերում։ Քանզի թե կա մի բան, որ լավ է ստացվում Frontex-ի մոտ, դա տեղեկությունների հավաքման իրականացումն է, այդ թվում ԵՄ կազմում չընդգրկված երկրների տարածքից։

Ըստ էության, մի՞թե հենց դրանով չէ արդեն զբաղված Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը։

 Հայ և ռուս սահմանապահների կողմից համատեղ իրականացվող սահմանների վերահսկողության տասնամյակներով մշակված համակարգի խափանումն առնվազն չի համապատասխանում անվտանգության իրական մարտահրավերներին, եթե չասենք, որ անմտություն է թվում։ Բայց դա՝ հիմա։ Իսկ երբ գուրծ ունես «Քաղաքացիական պայմանագրի» հետ, պետք է հիշել, որ երբեք չի կարելի ասել «երբեք»։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ОЧЕНЬ ОГРАНИЧЕННЫЙ ВЫБОР
      2024-04-30 10:51

      Из России все чаще упрекают официальную Армению за откровенно антироссийскую политику. Задаются вопросом: как долго это может продолжаться, как долго Москва должна делать вид, что не замечает откровенно антироссийские шаги армянского руководства и, тем паче, еще более откровенные антироссийские заявления официального Еревана? И что будет, если Россия начнет отвечать адекватно? Пашинян говорит, что он ни в чем не виноват: его политика - следствие бездеятельности России и ОДКБ, потому он так себя и ведет.

    • СЛЕДУЮЩИМИ ПОЙДУТ "АНКЛАВЫ"
      2024-04-27 10:30

      Надо признать, что сдачу Азербайджану приграничных территорий Тавуша Алиев с Пашиняном провернули успешно. При полной поддержке западного мира. Что дальше? Алиев с Эрдоганом уже озвучили дальнейшие запросы: села-анклавы, Конституция Армении, "Зангезурский коридор". Пока Пашинян у власти процесс сдачи Армении будет продолжаться.

    • КАК СДЕЛАТЬ ЕЩЕ БОЛЕЕ ЧЕРНЫМ ЧЕРНЫЙ ДЕНЬ КАЛЕНДАРЯ
      2024-04-26 10:12

      Трудно как-то комментировать, чем запомнился день 24 апреля 2024 года в Армении. День 109-й годовщины Геноцида армян. Обычно это день единения, когда люди молча отдают дань памяти жертвам Геноцида. На этот раз день запомнился атмосферой истерии, которую в очередной раз создала действующая власть. Собственно, эта атмосфера периодически сопровождает шаги власти, начиная с апреля 2018-го года…

    • ШТРИХИ К ПОРТРЕТУ МАНКУРТА
      2024-04-23 13:56

      Никол Пашинян дал интервью английским журналистам. Благодаря профессиональным вопросам английских коллег добавилось несколько новых штрихов к уже известному портрету манкурта.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ