Последние новости

Ֆրանսիայի դեսպանը Սյունիքի մարզպետի հետ քննարկել է անվտանգային իրավիճակն ու այցելել Կապանի օդանավակայան

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին Սյունիքի մարզ այցի շրջանակում հանդիպել է մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ, նաև այցելել է Կապանի օդանավակայան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեսպանն այս մասին գրառում է կատարել ու լուսանկարներ հրապարակել X-ի իր միկրոբլոգում:

«Հանդիպում Սյունիքի մարզպետ պարոն Ռոբերտ Ղուկասյանի հետ. անվտանգային իրավիճակ, ենթակառուցվածքների զարգացում, բժշկական համագործակցություն, Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի հետ գործընկերություն»,–գրել է Օլիվիե Դըկոտինյին:

Դեսպանը մարզպետի հետ այցելել է նաև Կապանի օդանավակայն:

«Այց Սյունիքի մարզի Կապանի օդանավակայան, որը Հայաստանի ինքնիշխան ենթակառուցվածք է»,–լուսանկարին կից գրել է Ֆրանսիայի դեսպանը:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ