Մինասյան․ ՌԴ-ն այն դերակատարն է, որը մեր անվտանգության բաղադրիչի կարևոր մաս է
Եթե անգամ ընդիմությանը հաջողվի բավարար չափով ստորագրություն հավաքել և օրակարգ բերել վարչապետին անվստահություն հայտնելու հարցը, Նիկոլ Փաշինյանի հերթական անամոթ շոու բեմադրությունը լինելու է նա, որ ասելու է՝ տեսեք, ԱԺ-ն ևս մեկ անգամ վստահություն տվեց մեր վարվող քաղաքականությանը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
«Դրանով հայ հանրությանը կասվի՝ տեսեք, ևս մեկ անգամ ապացուցվեց, որ ես ճիշտ եմ: Դրա համար մեզ համար կարևոր է, որ ընդվզման բավարար ծավալը լինի, որ մենք արդյունքի հասնենք, ոչ թե ուղղակի մի ակտ անենք անելու համար»,-ասաց նա:
Անդրադառնալով իշխանության կողմից հնչող մեղադրանքներին, որ այսօր խորհրդարանական ընդդիմությունը ռուսամետ է և ավելի շատ ՌԴ շահերն է սպասարկում, քան Հայաստանի, Արծվիկ Մինասյանն ասաց. «Եթե որևէ մեկը կասկածում է, որ այս տարածաշրջանում Ռուսաստանն այն դերակատարն է, որը մեր անվտանգության բաղադրիչի կարևոր մաս է, ուրեմն այդ մարդը բացարձակ հայոց պատմության հետ կապ չունի կամ դասեր չի քաղել:
Այն, ինչ անում է այս իշխանությունը՝ կտրել մեզ մեր բոլոր դաշնակիցներից և թողնել միայնակ, ինչպես ինքն էր ձևակերպում, Ադրբեջանն ու Թուրքիան ցուլ են, իրականում գայլեր են և այդ գորշ գայլերի հետ թողնում է մեն-մենակ»,-ասաց նա:
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, Հայաստանը հեռու է վանում իր դաշնակիցներին, սառեցնում է նրանց հետ հարաբերությունները. «Դրա համար Նիկոլ Փաշինյանը հայոց պատմությունը բերել է միայնակ դաշտ, որտեղ իր վարած քաղաքականության հետևանքով մենք կորցրել ենք մեր բոլոր արտաքին անվտանգային համակարգերը:
Հայաստանն ու Ռուսաստանը ունեն բարեկամության, ռազմական փոխադարձ աջակցության միջազգային համաձայնագիր, ինչո՞ւ դա կյանքի կոչելու համար բավարար ջանքեր չի գործադրում Նիկոլ Փաշինյանը, այլ փորձում է ամեն գնով այդ դաշինքը տապալել: Անգամ եթե ռուսական կողմից սխալ ազդակներ են հնչում, քո պարտավորությունն է այդ սխալ ազդակները ուղղել և ուղղորդել քո դաշնակցին քո շահերը պաշտպանելու համար»,- ընդգծեց Արծվիկ Մինասյանը:

News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 22:41
Сторонники архиепископа Микаэла Аджапахяна решили провести шествие к зданию резиденции Ереванского суда общей юрисдикции Еревана в Нор Норке и Аване, где будет рассмотрен вопрос о мере пресечения священнослужителя.
-
2025-06-27 22:26
Архиепископ Микаэл Аджапахян, возглавляющий Ширакскую епархию Армянской Апостольской церкви, отказался от выдвижения свеой кандидатуры на пост премьер-министра Армении. Заявление Аджапахяна опубликовал его адвокат.
-
2025-06-27 22:26
Глава Ширакской епархии Армянской Апостольской церкви, архиепископ Микаэл Аджапахян, задержан. Об этом сообщил его адвокат Ара Зограбян в беседе с журналистами.
-
2025-06-27 22:00
Фракция блока «Честь имею» готова подписаться под процессом выражения недоверия премьер-министру при кандидатуре на эту должность архиепископа Микаэла Аджапаяна, выдвинутой независимыми депутатами Овиком Агазаряном и Акопом Асланяном, в случае согласия Католикоса всех армян и самого кандидата. Об этом говорится в заявлении политической силы.