Բեռլինի և Ստրասբուրգի հայ համայնքներ. «Գոյ» թատրոնի գործունեությունը պետք է վերականգնել
Բեռլինի և Ստրասբուրգի հայ համայնքները, Orer.eu-ի փոխանցմամբ, բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին.
«Հայաստանյան թատերական գունապնակում իր ուրույն դերակատարությունն ունեցող «Գոյ» թատրոնը, հիրավի, հաստատել է իր գոյության իրավունքը և կայացել որպես ինքնուրույն միավոր` հավուր պատշաճի իրականացնելով իր առաքելությունը թատերական ոլորտում։
Գերմանաբնակ և ֆրանսաբնակ շատ հայեր «Գոյ» թատրոնի մշտական հանդիսատեսն են, որոնք ամեն անգամ Հայաստան գալիս հաճույքով այցելում են «Գոյ» թատրոն: «Գոյ»-ը` Ակադեմիական թատրոնին կցելու ցանկությունը կարծում ենք նվազ ուսումնասիրված նախագիծ է և չի բխում թատրոնների արդյունավետ կառավարման սկզբունքներից, ստեղծագործական առանձնահատկություններից։
Լիահույս ենք, որ ականջալուր կլինեք մեր խնդրանքին և «Գոյ» թատրոնին հնարավորություն կընձեռեք հանդես գալու սեփական հարկի տակ` պահպանելով իր ինքնատիպ գեղարվեստական ոճը` ի նպաստ հայրենական ժամանակակից թատերական արվեստի զարգացման։ Մեր խնդրանքն է, որպեսզի վերականգնեք «Գոյ» թատրոնի՝ ինքնուրույն ստեղծագործելու իրավունքը։
Վստահ ենք, որ Ձեր դրական արձագանքը նոր լիցք ու հավատ կհաղորդի թատերական արվեստի բոլոր ներկայացուցիչներին և մեզ՝ «Գոյ» թատրոնի սփյուռքի հանդիսատեսին:
Հարգանքով և բարեկամությամբ`
Բեռլինի Հայ Համայնք,
Բեռլինի Հայ Եկեղեցական Մշակութային Համայնք,
Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիա-ՀԵՄԱ,
Բեռլինի «Գիտելիք» հայկական կիրակնօրյա դպրոց,
Ստրասբուրգի Հայ Համայնք – «Հայորդի» երիտասարդաց միություն»,- ասվում է բաց նամակի մեջ:
AlphaNews.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 19:53
Власти Грузии отрицают задержки грузов с армянским коньяком на своей территории и заявляют о стандартных таможенных процедурах.
-
2025-05-19 19:51
У мемориалов в Ереване и Алаверди почтили память геноцида греков в Турции.
-
2025-05-19 19:48
Министр обороны Азербайджана Закир Гасанов встретился с израильским коллегой Исраэлем Кацем и начальником Генерального штаба Сил обороны генерал-лейтенантом Эялем Замиром, сообщают азербайджанские СМИ.
-
2025-05-19 19:47
Следственный комитет Армении начал расследование в связи с попыткой мошенников рассылать фишинговые SMS-сообщения от имени почтового оператора ЗАО «Айпост». Об этом Armenia Today рассказали в Министерстве внутренних дел.