CBS․ ԱՄՆ-ն սպասում է, որ Իրանն ապրիլի 12-ին կհարձակվի իսրայելական ռազմական օբյեկտների վրա
ԱՄՆ-ն սպասում է, որ Իրանը կարող է հարվածել իսրայելական ռազմական օբյեկտներին «ավելի քան հարյուր անօդաչու թռչող սարքերով և տասնյակ հրթիռներով» արդեն ապրիլի 12-ին։ Այս մասին հայտնում է CBS-ը՝ ամերիկյան պաշտոնյաներին հղումով։
Նրանց խոսքով՝ հրեական պետության համար դժվար կլինի պաշտպանվել Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակման վրեժից: Միաժամանակլ նրանք չեն բացառել, որ Թեհրանը կարող է դիտարկել ավելի փոքրամասշտաբ հարձակման հնարավորություն՝ էսկալացիայից խուսափելու համար։
Ապրիլի 12-ին The Wall Street Journal-ը հայտարարեց, որ Իրանի պատասխան հարվածը կարող է տեղի ունենալ առաջիկա 24-48 ժամվա ընթացքում։ Հրատարակության տվյալներով՝ հրեական պետությունը Իրանից հյուսիսից կամ հարավից ուղղակի հարձակման է պատրաստվում։ Միաժամանակ, նշում է թերթը, Թեհրանը դեռ վերջնական որոշում չի կայացրել։ Իր հերթին, Axios պորտալը, հղում անելով աղբյուրներին, հայտնում է, որ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը իր գերմանացի գործընկեր Անալենա Բերբոքին ասել է, որ Իրանը սահմանափակ կերպով կպատասխանի հրթիռակոծությանը, որպեսզի չհրահրի լարվածության սրում:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 09:38
Сегодня в Котайкской области произошла драка со стрельбой.
-
2025-06-09 09:35
МВД Армении опубликовало видео ДТП, которое произошло в Араратской области.
-
2025-06-09 09:33
Военнослужащие Национальной гвардии Калифорнии прибыли в Лос-Анджелес 8 июня рано утром по местному времени в ответ на протест против рейдов федеральной иммиграционной службы, сообщает NBC News.
-
2025-06-09 09:30
По информации Hraparak.am, кортеж премьер-министра Армении Никола Пашиняна, возвращавшийся из Сюникской области, попал в ДТП в селе Армаш, получили травмы также некоторые из телохранителей.