Последние новости

Մահացել է իտալացի մոդելավորող Ռոբերտո Կավալլին

83 տարեկանում մահացել է աշխարհահռչակ իտալացի դիզայներ Ռոբերտո Կավալլին այս մասին հայտնում են Roberto Cavalli բրենդի ինստագրամյան էջում։

«Մեծ վշտով այսօր մեր վերջին հրաժեշտն ենք տալիս մեր հիմնադրին՝ Ռոբերտո Կավալլիին։ Ֆլորենսիայում իր համեստ ուղուց Ռոբերտոն հասավ հաջողության՝ դառնալով համաշխարհային անուն, որը սիրված էր ու հարգված բոլորի կողմից։ Բնատուր տաղանդով ու ստեղծագործականությամբ օժտված Ռոբերտոն կարծում էր, որ յուրաքանչյուրը կարող է բացահայտել իր ներսի արտիստին։ Ռոբերտո Կավալլիի ժառանգությունը կապրի նրա կրեատիվության, բնության հանդեպ սիրո և նրա ընտանիքի շնորհիվ, որոնց նա պաշտում էր»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նորաձևության դիզայներն ուներ վեց երեխա. Վերջինը՝ որդին՝ Ջորջիոն, ծնվել է 2023 թվականին, երբ դիզայները 82 տարեկան էր։

Կավալլին ծնվել է 1940 թվականին՝ Ֆլորենցիայում։ Նա ընդունվել է Արվեստի ակադեմիա, որտեղ սովորել է ինտերիերի դիզայն, երբեք դիպլոմ չի ստացել, բայց սկսել է աշխատել տեքստիլով։ Դիզայները 1970-ականներին հիմնել է իր սեփական ապրանքանիշը՝ Roberto Cavalli-ն։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ