Կարեն Միրզոյան․ Արցախահայությանը տեղահանելով հնարավոր չէ փակել Արցախի հարցը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
2018-ին Նիկոլ Փաշինյանը գալով իշխանության, խոստացավ լուծել Արցախի հարցը, արդյունքում ունենք Արցախի բացակայություն, բզկտված Հայաստան, ահագնացող անվտանգային միջավայր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԳ նախկին նախարար Կարեն Միրզոյանը:
«Ահա սա է լինում անգրագետ լուծումների արդյունքը»,-ասաց նա:
Հարցին՝ հնարավո՞ր էր արագ լուծել Արցախի հարցը, որ չտևեր այսքան երկար ու չհասներ մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանություն, Կարեն Միրզոյանը պատասխանեց. «Արագ լուծումները, իհարկե, լավ բան են և արժե դրանց ձգտել, բայց արագ լուծումները, շատ հաճախ բերում են նաև երկարատև բացասական հետևանքների: Աշխարհում կան շատ երկարատև հակամարտություններ, որոնք չեն խանգարում նրանցում ընդգրկված երկրներին ունենալ իրենց ուրույն զարգացման ուղին, ունենալ իրենց ուրույն ապագան:
Այսօր Արցախի հայաթափումը, ՀՀ սահմաններին կախված օրհասական վտանգը, եթե ոմանց թվում է, որ դա հարցի վերջնական լուծում է, չարաչար սխալվում է: Հակառակը, դա նոր, ավելի խորը, ավելի ծանր հետևանքներով հակամարտության արգասիք է: Եթե ոմանց թվում է, որ արցախահայությանը տեղահանելով և զրկելով իրենց պատմական հայրենիքից հնարավոր է փակել Արցախի հարցը, չարաչար սխալվում են: Հակառակը, ստեղծվում են նախադրյալներ ավելի խորը, ավելի սարսափելի մի հակամարտության համար, որի հետևանքները քաղելու են սերունդները»:
Դիտարկմանը, թե միջազգային հանրության տեսանկյունից Արցախի հարցը ևս փակված չէ՞, նա արձագանքեց. «Ես չեմ կարծում, որ միջազգային հանրությունը այդքան անհեռատես ու հիմար է, որ չի հասկանում, որ խաղաղության դարաշրջանի մասին սոսկ դեկլարատիվ հայտարարություններով հնարավոր է լուծում գտնել ինչ-ինչ հակամարտության:
Ես չեմ կարծում, որ միջազգային հանրությունն ընդհանրապես աչք է փակել Արցախի ժողովրդի տառապանքների վրա: Այլ բան է, որ այսօր տեսնելով ՀՀ իշխանությունների կրավորական կեցվածքը, պարզ է, որ միջազգային հանրությունը նախընտրում է գնալ ավելի թեթև ճանապարհով, ավելի փոքր դիմադրողականության ճանապարհով»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 22:41
Сторонники архиепископа Микаэла Аджапахяна решили провести шествие к зданию резиденции Ереванского суда общей юрисдикции Еревана в Нор Норке и Аване, где будет рассмотрен вопрос о мере пресечения священнослужителя.
-
2025-06-27 22:26
Архиепископ Микаэл Аджапахян, возглавляющий Ширакскую епархию Армянской Апостольской церкви, отказался от выдвижения свеой кандидатуры на пост премьер-министра Армении. Заявление Аджапахяна опубликовал его адвокат.
-
2025-06-27 22:26
Глава Ширакской епархии Армянской Апостольской церкви, архиепископ Микаэл Аджапахян, задержан. Об этом сообщил его адвокат Ара Зограбян в беседе с журналистами.
-
2025-06-27 22:00
Фракция блока «Честь имею» готова подписаться под процессом выражения недоверия премьер-министру при кандидатуре на эту должность архиепископа Микаэла Аджапаяна, выдвинутой независимыми депутатами Овиком Агазаряном и Акопом Асланяном, в случае согласия Католикоса всех армян и самого кандидата. Об этом говорится в заявлении политической силы.