Կարեն ՄԻՐԶՈՅԱՆ․ ԻՆՉՈ՞Ւ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԼՂԻՄ-Ի ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մի կողմից ունենք հայտարարություններ, որ եթե շտապ չհանձնենք ինչ-ինչ տարածքներ, ապա շուտով կլինի պատերազմ, մյուս կողմից հայտնվում է մի պաշտոնյա և ասում՝ որևէ բան չենք հանձնում, դեռ պետք է մտածենք: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԳ նախկին նախարար Կարեն Միրզոյանը:
«Դատելով նրանից, որ պետական ապարատը խոսում է բազմաթիվ շուրթերից և հակասական հայտարարություններ է անում, ինձ մոտ տպավորություն է, որ իրենք էլ չեն հասկանում, թե ինչ են անում: Կա մեկ ընդհանուր մոտեցում՝ հանձնել ամեն ինչ, ինչ հնարավոր է՝ հույս ունենալով, որ այդ կրավորական կեցվածքով հնարավոր է բավարարել Ադրբեջանի ախորժակը: Մեր դառը փորձը հակառակն է հուշում, որ ինչքան շատ են զիջումները, այնքան մեծ է Ադրբեջանի ախորժակը»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Տավուշի տարածքներին և անկլավներին, Կարեն Միրզոյանն ասաց. «Երբ այսօր պետական պաշտոնյաները ներկայացնում են անկլավների խնդիրը և այնպիսի տպավորություն է, որ այդ անկլավները պատմական Ադրբեջանի անքակտելի մասն են: Իրականում այդ անկլավ կոչվածները Խորհրդային Միության ժամանակ ինչ-ինչ վարչարարական որոշումների արդյունք են: Այստեղ ինձ մոտ մի հարց է առաջանում. Եթե այդքան սրբորեն հետևում են ԽՍՀՄ օրոք ընդունված բոլոր որոշումներին, այդ թվում նաև կոլխոզի նախագահի ու շրջկոմի քարտուղարի մակարդակով ընդունված որոշումներին, ապա ինչո՞ւ չեն պահանջում ԽՍՀՄ օրոք ամենաբարձր մակարդակով որոշված և հաստատված ԼՂԻՄ-ի վերականգնումը»:
Նա նաև նկատեց, որ Ալմա-Աթայի փաստաթղթի իմաստը, որին հղում են անում ՀՀ իշխանությունները ոչ թե սահմանների ֆիքսումն է, այլ անկախ պետությունների գոյության փաստի արձանագրումը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.