Последние новости

Քաղաքագետ․ Իրանը դեռևս վախեցնում է Իսրայելին իր «պրոքսիների» օգնությամբ

Իրանը դեռևս օգտագործում է իր «պրոքսիներին», որպեսզի վախեցնի Իսրայելին։ Sputnik ռադիոյի եթերում այս մասին ասել է ռուս քաղաքագետ Եվգենյա Վոյկոն։

Նրա խոսքով՝ Լիբանանի տարածքից Իսրայելի ուղղությամբ երեկվա հարվածները դրա վառ ապացույցն են։

«Դա սովորական ռազմավարություն է Թեհրանի համար. երբ չկա ուղիղ հարվածներ հասցնելու պատրաստակամություն, Իրանն ակտիվացնում է իրեն հավատարիմ ուժերը, օրինակ՝ «Հեզբոլլահը», որը երեկ հարվածներ է հասցրել Իսրայելին։ Բայց Իրանի և Իսրայելի ուղիղ բախումը բացառել չի կարելի», - հավելել է նա։

Լիբանանի տարածքից զանգվածային հրթիռակոծությունը տեղի է ունեցել վերջերս Դամասկոսում Իրանի հյուպատոսության շենքի ուղղությամբ իսրայելական ավիահարվածին պատասխանելու Թեհրանի խոստումների ֆոնին, որի հետևանքով զոհվել են իրանական զինված ուժերի էլիտար ստորաբաժանումների մի քանի սպաներ:

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ