Մետաքսե ՀԱԿՈԲՅԱՆ․ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ 30-40 %-Ը ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԸ ՍԿՍՎԵԼՈՒՆ ՊԵՍ ԼՔԵԼ ՀՀ-Ն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Բռնի տեղահանված արցախցիների 30-40 տոկոսը, ոչ պաշտոնական տվյալներով, պատրաստվում են դպրոցական արձակուրդները սկսվելուն պես լքել Հայաստանի Հանրապետությունը: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր, «Արդարություն ու վերադարձ» հասարակական կազմակերպության համահիմնադիր Մետաքսե Հակոբյանը։
Արցախի ԱԺ պատգամավորի խոսքով` արցախցիների տրամադրությունները Հայաստանում տարբեր են` կան ընկճված, հուսալքված մարդիկ, որոնք դեռևս չեն համակերպվում իրավիճակի հետ, սակայն նաև չեն ցանկանում լքել Հայաստանը` հույս ունենալով ինչ–ինչ քայլերի արդյունքում վերադառնալ Արցախ։
«Շատերն էլ լքում են Հայաստանը` պատճառաբանելով, որ չեն տեսնում գործող իշխանությունների օրոք ո՛չ հույս, ո՛չ հնարավորություն Արցախ վերադառնալու։ Իրենք կգնան, հետո, հնարավորության դեպքում, արտերկրից կվերադառնան Արցախ։ Գնալ ցանկացողների քանակը գնալով մեծանում է։ Կան մարդիկ, որոնք դիտարկում են, որ դրսից ավելի լավ կկարողանան գործունեություն ծավալել Արցախ վերադառնալու համար»,–ասաց Հակոբյանը։
Ինչ վերաբերում է Արցախ վերադարձին ու նրանց կողմից արվող գործնական քայլերին, արցախցի քաղաքական գործիչը նշեց, որ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով ստեղծված հանձնախումբ, որը ղեկավարում է Վարդան Օսկանյանը, այսօր անում է այն, ինչ պետք է անեն գործող իշխանությունները, այսինքն` վարում է բանակցային գործընթաց միջազգային տարբեր կառույցների հետ։
Հանձնախումբը բաղկացած է փորձ ու ճանաչում ունեցող մասնագետներից, դիվանագետներից ՀՀ–ի ու հայկական սփյուռներկայացուցիչներից։
«Հիմա ակտիվ փուլում է հանձնախումբը։ Այս պահին գործընթաց է տեղի ունենում, որը միտված է Արցախ վերադարձին։ ՀՀ իշխանությունները չեն էլ քննարկում Արցախ վերադառնալու որևէ տարբերակ, հակառակը` իրենք խոսում են ինտեգրման, ընդհանրապես Արցախի հարցի փակման մասին։ Շատ դժվար է լինելու այդ հանձնախմբի համար, որովհետև այն չի ներկայացնում իշխանություններին և կարծես թե լեգիտիմ իշխանական բանակցող չէ, բայց այն լեգիտիմ է Արցախի կողմից, և Արցախը իրեն տվել է լիազորություն` բանակցել իր անունից»,–հավելեց Sputnik Արմենիայի զրուցակիցը։
Հակոբյանն այս հարցում կարևորում է նաև սփյուռքի ներգրավվածությունը` ընդգծելով, որ սփյուռքում կան ազդեցիկ հայեր, որոնց համար մեկ չէ, թե ինչ կկատարվի ՀՀ–ում և Արցախում, և որոնք պատրաստ են արցախցիների տունդարձի համար օգտագործել իրենց կապերը։
«Ունենք մարդիկ, որոնք ունեն մեծ կապեր և իրենց այդ հնարավորություններով կարող են այնպես անել, որ հանձնախումբը մուտք ունենա միջազգային կառույցներ»,–ասաց Հակոբյանը։
Նշենք, որ 2023 թվականի սեպտեմբերից մինչև 2024 թվականի մարտի 4-ը Հայաստանից հեռացել է ղարաբաղյան գրանցմամբ 13 619 քաղաքացի, նրանցից վերադարձել են 5794-ը միայն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-12-25 22:22
"Слишком много внимания заставляет осла думать, что он лев", поделился сентенцией на своей странице в соцсети Facebook политолог Ален Гевондян и призвал политизировать изречение.
-
2024-12-25 22:20
Все структуры Минской конференции: Минская группа, группа планирования высокого уровня, пост личного представителя действующего председателя ОБСЕ по карабахскому урегулированию подлежат роспуску. Об этом заявила официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2024-12-25 22:18
Президент России Владимир Путин лично пригласил лидеров СНГ на торжества по случаю 80-летия Победы в Москве в 2025 году.
-
2024-12-25 22:16
25 декабря католики всего мира отмечают Рождество. Папа Франциск в своем рождественском послании призвал к всеобщему примирению и миру, пишет Аль-Арабия.