Последние новости

Իրանը խոստացել է իսրայելական նոր հարձակմանը պատասխանել վայրկյանների ընթացքում

Թեհրանը վայրկյանների ընթացքում կպատասխանի, եթե Իսրայելը փորձի հարձակվել հանրապետության վրա։ Այսպիսի հայտարարություն է արել Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանին։

«Եթե [Իսրայելը] փորձի դիպչել իրանական հողին, ապա, միանշանակ, նախորդի համեմատ շատ ավելի ուժեղ հարված կստանա։ Եթե ​​[Իսրայելը] ևս մեկ սխալ թույլ տա, պատասխանը կլինի ուժեղ և անհապաղ և կչափվի ոչ թե օրերով կամ ժամերով, այլ վայրկյաններով»,- նրա խոսքն է մեջբերում IRNA գործակալությունը:

ԱԳ փոխնախարարը ապրիլի 1-ին Սիրիայում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնին հասցված հարվածն Իսրայելի «ռազմավարական սխալ» է անվանել։ Ըստ նրա, դրա պատճառով Թեհրանը որոշել է «Իրանի պաշտպանունակությունն ու ռազմական ներուժը փորձարկելու» գործողություն իրականացնել Իսրայելի տարածքում։

Ավելի վաղ Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին նշել էր, որ Թեհրանը չի ձգտում էսկալացիայի Մերձավոր Արևելքում, սակայն մտադիր է պատասխանել հանրապետության դեմ «ցանկացած անօրինական և իռացիոնալ գործողությունների»։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ