Последние новости

Պատգամավորին վիրավորած քաղաքացին մեղադրվում է առերևույթ խուլիգանության հոդվածով

Հասարակական տրանսպորտում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանին վիրավորած քաղաքացու նկատմամբ քրեական գործ է հարուցվել առերևույթ խուլիգանության հատկանիշներով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ մի երիտասարդ Ասլանյանին նկարահանում է, անպարկեշտ արտահայտություններ հնչեցնում, որից հետո հրմշտոց է սկսվում։

Նշվում է, որ ստացված հաղորդման հիման վրա, նույն օրը ՀՀ ՔԿ ծանր հանցագործություններ քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (առերևույթ խուլիգանություն) նախաձեռնվել է քրեական վարույթ:

«Ապրիլի 15-ին վերոնշյալ խուլիգանական արարքներն առերևույթ կատարելու կասկածանքով ոստիկանություն է տարվել Երևան քաղաքի բնակիչ Սամվել Վարդանյանը, ով նույն օրը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին: Որոշում է կայացվել հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով Սամվել Վարդանյանին ձերբակալելու մասին»,– նշված է հաղորդագրության մեջ:

Նախաքննությունը շարունակվում է։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ