Արման ԹԱԹՈՅԱՆ․ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ ԴՆԵԼԸ ԹՈՒՐՔԻԱՆ Է ՄՇՏԱՊԵՍ ԱՌԱՋ ՏԱՐԵԼ
Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհի անուն–ազգանունների ցուցակ կազմելը Ցեղասպանության հետ կապված իրական հիմքերի կառուցում համարելը իշխանության կողմից Հայաստանի պետականության դեմ ուղղված քայլ է։ Այս մասին հայտարարություն է տարածել «Թաթոյան» հիմնադրամը։
Նշենք, որ ապրիլի 15-ին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության 1,5 մլն հայ նահատակների անուն–ազգանուններն ու հասցեները պետք է արձանագրվեն։
«Բացարձակ անընդունելի, հայկական ինքնության, Հայաստանի պետականության դեմ բացահայտ ուղղված քայլ է իշխանությունն առաջ տանում։ Թուրքական իշխանությունն է մշտապես առաջ տարել Հայոց ցեղասպանության զոհերի թիվը կասկածի տակ դնելու գաղափարը։ Ցեղասպանագետ գիտնականները, ինչպես նաև Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունները երբևէ կասկածի տակ չեն դրել 1,5 մլն զոհերի թիվը: Դա երբեք քննարկման առարկա էլ չի եղել: Ավելին, զոհերի թիվը բոլորովին կապ չունի ցեղասպանություն հանցագործության հետ։ Դա որոշակի թվով մարդկանց սպանություն չէ, այլ ժողովրդի ոչնչացմանն ուղղված մտադրված հանցանք։ Այս մոտեցումը նաև բացահայտ անարգանք է անմեղ զոհերի հիշատակի նկատմամբ»,– նշված է հայտարարության մեջ:
Հիմնադրամն անթույլատրելի է համարել նաև «Մեծ եղեռն» և «Ցեղասպանություն» հասկացությունները նույնական դարձնելու հայտարարությունը։ Թաթոյանը բացատրել է, որ «Ցեղասպանությունը» միջազգային իրավական ամրագրում ունեցող հասկացություն է, միջազգայնորեն ճանաչված հանցագործություն է։ Դրա համար սահմանված է կոնկրետ քրեական պատիժ, քրեական հետապնդման մեխանիզմ։ «Եղեռնը» հայկական նշանակության բառ է, որն առավելապես պատմական և ոչ միջազգային իրավական նշանակություն ունի։
Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանը նաև ընդգծել էր, որ այդ հաշվարկը պետք է արվի, որովհետև գուցե 1,5 մլն չէ, այլ ավելի շատ կամ ավելի քիչ է զոհերի թիվը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 09:40
Партии армянского коньяка проходят стандартные процедуры таможенного контроля на пограничных пунктах пропуска. Об этом заявили в Службе государственных доходов министерства финансов Грузии в ответ на запрос издания BM.GE, прокомментировав протест армянских производителей коньяка.
-
2025-05-17 09:37
Премьер-министр Армении Никол Пашинян назвал эффективной встречу с президентом Франции Эммануэлем Макроном на полях 6-го саммита Европейского политического сообщества в столице Албании - Тиране.
-
2025-05-17 09:35
Все пострадавшие в результате ДТП с участием автобуса в Ереване выписаны из больницы, за исключением одного несовершеннолетнего. Об этом сообщила пресс-служба Минздрава Армении.
-
2025-05-17 09:33
ООН не участвует в прямых переговорах между Россией и Украиной, поскольку от сторон не поступало соответствующего запроса. Об этом заявила заместитель официального представителя генерального секретаря ООН Стефани Тремблей на брифинге, отвечая на вопрос РИА Новости.