Ծեծել են, թքել Սամվելի վրա. փաստաբանները` աղմկահարույց միջադեպի մասին
ՔՊ–ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին հանրային տրանսպորտում վիրավորած Սամվել Վարդանյանին ոչ միայն դաժան ծեծի են ենթարկել, այլև թքել են նրա վրա, ստիպել են իր հասցեին հայհոյանքներ հնչեցնել։ Այս մասին ասուլիսում հայտարարեց փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
Մարտի 15-ին համացանցում տեսագրություն տարածվեց, որում մի երիտասարդ անպարկեշտ արտահայտություններ է հնչեցնում պատգամավորի հասցեին, ինչից հետո հրմշտոց է սկսվում։ Ավելի ուշ պարզվեց, որ այդ երիտասարդը Սամվել Վարդանյանն է, որի նկատմամբ քրեական գործ է հարուցվել առերևույթ խուլիգանության հատկանիշներով։ Ապրիլի 16-ին փաստաբան Վարազդատ Հարությունյանը հայտնեց` Սարգիս Վարդանյանին դաժան ծեծի են ենթարկել։
Հարությունյանի խոսքով` Սամվելի տաբատին, ծնկների հատվածում խոտերի հետքեր են եղել, ճակատը, աջ ձեռքն այտուցված են եղել, ձախ ունքն էլ վնասված է եղել` արյան զեղման հետքեր են եղել։ Ուսին ու ձեռքին էլ քերծվածքներ են եղել։
«Սամվելն ինձ պատմել է, թե ինչ է տեղի ունեցել։ Ձերբակալվածների պահման վայր գնալու ճանապարհին Երևանի քննչական վարչությունից մոտ 1.5 րոպե հեռավորության վրա Սամվելին տեղափոխող մեքենան կանգնել է։ Քաղաքացիական հագուստով ուղեկցող 2 աշխատակից ասել են, որ իրենք պետք է կարիքները հոգան, ու դրանից հետո սև հագուստով դիմակավորված 3 անձինք մոտեցել են Սամվելին, մեքենայից դուրս հանել ու խոտերի մեջ գլուխը գետնին հարվածել, հետո էլ ձեռքերով են հարվածել։ Այդ ամենն ուղեկցվել է հայհոյանքներով։ Ծեծողները ստիպել են Սամվելին, որպեսզի կրկնի իր վերաբերյալ այդ սեռական բնույթի հայհոյանքները։ Սամվելն ընդդիմացել է, չի կրկնել, նրանք էլ թքել են Սամվելի վրա »,– նշեց Հարությունյանը։
Նրա խոսքով` տղային չոքած քարշ են տվել, այնուհետև իջեցրել են տաբատն ու մահակը ցուցադրաբար պահել ոտքերի արանքում։ Այդ ամբողջ ընթացքում տղայի ձեռքերը եղել են շղթայված, այն էլ բավականին կիպ, որից ձեռքերն ուռել են ու վնասվել։
Հարությունյանի խոսքով` այն, ինչ արել են դիմակավորված անձինք, նման բան լսել են միայն հայ ռազմագերիներից, որոնց հետ նման կերպ են վարվել ադրբեջանական բանտերում։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ իր հերթին ընդգծեց, որ պետության վերահսկողության տակ հայտված մարդուն խոշտանգել են` նվաստացնելով արժանապատվությունը։
«Պետությունը ոտքով–գլխով պատասխանատու է այդ անձի համար, քանի որ վերջինս ձերբակալված է։ Այս նոր ձեռագիրը չպետք է գործելաոճ դառնա»,– ասաց նա։
Մելիքյանը շեշտեց, որ այս ասուլիսը հիմք է քրեական վարույթ հարուցելու համար, որը մինչ այս պահը չի արվել` չնայած նրան, որ փաստաբաններն իրենց գրառումներով հրապարակավ հաղորդում են տվել հանքագործության մասին։
Մելիքյանի խոսքով` բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ հանցագործությունը, որին ոստիկանության ծառայողները օժանդակել են միջադեպի վայրից իրենց բացակայությամբ, կազմակերպվել է ՔՊ–ականների կողմից։ Նա ընդգծեց, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը բռնության կոչ էր։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 19:49
На сегодняшней пресс-конференции Никол Пашинян сравнил идею предоставления контроля над коридором, проходящим через суверенную территорию Армении, с передачей третьей стороне на аутсорсинг национальной инфраструктуры, такой как аэропорт, железные дороги или почтовые службы. Эта аналогия абсурдна, вводит в заблуждение и опасна. Об этом заявил экс-глава МИД Армении Вардан Осканян.
-
2025-07-16 19:41
Всеармянский совет по сохранению Армянской Церкви решительно осуждает антицерковную, оскорбительную риторику, вновь продемонстрированную премьер-министром РА Николом Пашиняном на пресс-конференции 16 июля.
-
2025-07-16 19:38
Представители Арцаха намерены бороться за здание представительства, которое прокуратура намерена отобрать. Об этом сообщил карабахский адвокат Роман Ерицян.
-
2025-07-16 19:37
США обеспокоены столкновениями между этническими группами в Сирии, приведшими к военному вмешательству Израиля, и надеются на нормализацию ситуации, заявил госсекретарь Марко Рубио.