Փաստաբան. Սիմոնյանի հայտարարությունը հիմք է ենթադրելու, որ Սամվելի խոշտանգումը կազմակերպվել է ՔՊ-ի կողմից
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի երեկվա հայտարարությունը հիմք է ենթադրելու, որ Սամվել Վարդանյանի խոշտանգումը կազմակերպվել է ՔՊ-ի կողմից։ Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, հրավիրված հրատապ ասուլիսի ընթացքում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Ոստիկանները եղել են այս ծանրագույն հանցագործության մասնակիցները, բայց ոչ կազմակերպիչները։ Ալեն Սիմոնյանի երեկվա հայտարարությունը, ՔՊ-ի քաղաքագետ ինչ-որ Մկրտչյանի ուղիղ բռնության կոչը․ այդ ամենը ուղիղ հիմք է մեզ համար ենթադրելու, որ սա կազմակերպվել է հենց ՔՊ-ի կողմից։ Սա պատժի ու վախեցման գործողություն է այդ երիտասարդի դեմ։ Ես վստահ եմ, որ սա քաղաքական գործողություն է»,- նշեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նրա խոսքով՝ այս դեպքի ուղիղ պատասխանատուն պետությունն է․ «Պետության վերահսկողության տակ գտնվող մարդուն խոշտանգել են, արժանապատվությունը նվաստացնելու ձևով։ Միայն այն հանգամանքը, որ ՄԻՊ-ն անձամբ չի այցելել Սամվելին, ապա լուրջ հիմքեր ունենք կասկածելու այս ինտիտուտի արդյունավետությանը»։
Անդրադառնալով ծառայողական քննություն նշանակելու մասին որոշմանը՝ փաստաբանները պնդեցին, որ դա արդյունավետ գործիք չէ, և, որ պետք է նախաձեռնվի քրեական վարույթ, քանի որ անձը, փաստացի, ստավել է մարմնական վնասվածքներ։
Հիշեցնենք, որ մարտի 15-ին համացանցում տեսագրություն տարածվեց, որում մի երիտասարդ անպարկեշտ արտահայտություններ է հնչեցնում ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հասցեին, ինչից հետո հրմշտոց է սկսվում։ Ավելի ուշ պարզվեց, որ այդ երիտասարդը Սամվել Վարդանյանն է, որի նկատմամբ քրեական գործ է հարուցվեց առերևույթ խուլիգանության հատկանիշներով։ Ապրիլի 16-ին փաստաբան Վարազդատ Հարությունյանը հայտնեց` Սարգիս Վարդանյանին դաժան ծեծի են ենթարկել։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.
-
2025-06-22 10:04
Система наблюдения NASA зафиксировала мощный выброс тепла в районе иранского ядерного объекта у Фордо незадолго до объявления США об авиаударе. Об этом сообщает газета The New York Times.
-
2025-06-22 10:02
США готовы в случае необходимости в течение считаных минут уничтожать дополнительные цели в Иране. Об этом заявил американский лидер Дональд Трамп, выступая в Белом доме с телеобращением к согражданам в связи с нанесением ударов по Ирану.